28

Dec

ՌԷԳ մեկտեղման սկոպինգ զեկույց «Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ռազմավարական զարգացման ծրագրի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» Ռազմավարական էկոլոգիական գնահատում

Ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ) կայուն զարգացման ադյունավետ խթան է՝ ազգային, մարզային և տեղական մակարդակներում բնապահպանությունը տնտեսական զարգացման գործընթացներում ինտեգրելու համար: ՌԷԳ-ը բնապահպանական կառավարման հիմնավոր, գործնական ու արդյունավետ պլանավորման գործիք է / համակարգ է, որը մշակվել է ՄԱԿ-ի ԵՏՀՌԷԳ արձանագրության անդրսահմանային համատեքստում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) կոնվենցիայի (Էսպո) շրջանակում: Այն թույլ է տալիս արդյունավետ կերպով մշակել հնարավոր բացասական բնապահպանական ազդեցություն կրող հիմնական ոլորտների քաղաքական ու իրավական շրջանակները և զարգացման պլանները, այ...

03

Mar

«Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման» նոր նախաձեռնությունը Հայաստանում

Ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձացուցադրական ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային մակարդակով ՌԷԳ կիրարկման գործընթացքների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև տարբեր շահառուների միջև ՌԷԳ օգուտների վերաբեր...

11

Feb

«Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույց»

Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «Կանաչ տնտեսության» ներդրման քաղաքականությունը, ո...

24

Նոյ

Անտառ/Կենսաբազմազանություն

Անտառները մեծ նշանակություն ունեն, քանի որ դրանք ապահովում են գյուղական համայնքներին կառուցափայտով, վառելանյութով, ոչ փայտային նյութերով, ինչպիսիք են՝ սնկերը, հատապտուղները, ընդեղենը, դեղաբույսերը, ինչպես նաև ընտանի կենդանիների կերակուր: Նրանք պաշտպանում են գյուղերը սողանքներից, ջրհեղեղներից և կանխում են գյուղատնտեսական հողերը քայքայումից: Անտառները նաև ազգային և, նույնիսկ համընդհանուր մակարդակի նշանակություն ունեն. նրանք կենսաբազնության պահեստ են հանդիսանում, օգնում են պաշտպանել ջրի պաշարները և որակը, նրանք նպաստում են կլիմայական փոփոխությունների մեղմացմանը, լուծելով խնդիրը:

Կովկասյան տարածաշրջանի շատ անտառներ, որոնք շահագործվում են գյուղական համայնքների կողմից շարունակաբար դեգրադացվում են: Այն համայնքները, որոնք օգտագործում են անտառները անտառները, դրանք խնայելու և պահպանելու դրդապատճառ չունեն., քանի որ անտառները նրանց չեն պատկանում, նրանք տեղյակ չեն իրենց իրավունքներին, շատ հաճախ նրանց հարկավոր է արոտավայր ընտանի կենդանիներին արածեցնելու նպատակով, և նրանք գիտեն, որ, եթե նրանք չօգտվեն այդ բարիքներից, այլոք կօգտվեն, այդ իսկ պատճառով նրանք գտնում են, որ ավելի լավ է օգտվել, քանի դեռ հնարավոր է:  Պետական անտառային իշխանությունները միշտ չէ, որ ունենում են հնարավոր ռեսուրսները կանխարգելելու համար անտառների անկայուն օգտագործումը, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնք պատասխանատու են անտառների համար, չունեն ռեսուրսներ և տեխնիկական գիտելիքներ:

Կազմակերպության օբյեկտների և գործողությունների միջև կարող են առաջանալ կոնֆլիկտներ, որը պատասխանատու է համարվում անտառային տարածքի կառավարման  համար և այն գյուղական բնակչության համար, ովքեր օգտվում են անտառային տարածքից կամ ում համար այդ տարածքը ունի որոշակի մշակութային նշանակություն: Կոնֆլիկտներն առավել հնարավոր են այնտեղ, որտեղ համայնքները ձեռք են բերել որոշակի իրավունքներ և, որտեղ անտառային կառավարումով զբաղվող կազմակերպությունները անտեսում են սահմանված իրավունքները:

ԿՏԲԿ_ն հաշվի է առնում այսպիսի բնապահպանական խնդիրները խորհրդակցելով համայնքների հետ և կազմելով ընդհանուր գաղափար անտառային կառավարման հետագա պլանավորումների և գործողությունների վերաբերյալ, որոնք հասանելի և լսելի են լայնամասշտաբ լսարանների համար:

Մեր Ծրագրերը: Անտառային Համայնքների Անտառային Քաղաքականությունը և Կիրառումը

 է իրազեկվածության բարձրացումը և տեղական համայնքների և պետական տեղական մարմինների անտառային կառավարման կայունացմանը նպատակաուղղված հնարավորությունների կառուցումը և  դեգրադացված անտառների վերականգնման և բարելավման նպատակով մեթոդների կիրառմանը:

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը