Հայտարարություններ
Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ռազմավարական զարգացման ծրագիր, Ճանապարհային քարտեզ և Երկարաժամկետ ներդրումային ծրագրի Ռազմավարական էկոլոգիական գնահատում փորձնական ծրագիրը նախնական գնահատման հայտի վերաբերյալ:
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամը՝ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Եվրապահան Տնտեսական Հանձնաժողովի հետ համատեղ իրականացնում է «Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ռազմավարական զարգացման ծրագրի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» Ռազմավարական էկոլոգիական գնահատման ծրագիրը:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի 21.06.2014թ. Հ0-110-Ն համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ մասով սահմանված կարգով 2016թ. օգոստոսի 5-ին, ժամը 11.00-ին ՀՀ Կոտայքի մարզպետարանում, օգոստոսի 9-ին, ժամը 12-ին ՀՀ Լոռու մարզպետարանում, օգոստոսի 11-ին, ժամը 12-ին ՀՀ Շիրակի մարզպետարանում, օգոստոսի 16-ին, ժամը 11-ին ՀՀ Սյունիքի մարզպետարանում, օգոստոսի 19-ին, ժամը 12-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան ծրագրի նախնական գնահատման հայտի, և փորձագետների կողմից մշակված ՌԷԳ մեկտեղման զեկույցի նախագծի հանրային քննարկումները: Գրավոր դիտողությունները և առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակի՝ www.rec-caucasus.am պաշտոնական կայքէջում:
Որոնել
Ընտրել օրը:
Երկ | Երք | Չոր | Հնգ | ՈՒր | Շբթ | Կիր |
---|---|---|---|---|---|---|
31 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 |
28 | 29 | 30 | 1 | 2 | 3 | 4 |
Սկսել Որոնումը