«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

09.02.2021

imgonline-com-ua-Resize-0rqd1mnCPUb «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպում է դասընթաց գենդերային զգայունության վերաբերյալ, որը կիրականացվի ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) և Ծրագրի Ազգային Իրականացնող Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոն հիմնադրամի (REC Caucasus) կողմից։ Դասընթացը ԿՏԲԿ-ի կողմից իրականացվող «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության» ու Շրջանաձև տնտեսության հետ կապված աշխատանքների մասն է կազմում։ Դասընթացը նպատակ ունի տեղական շահագրգիռ կողմերին և փորձագետներին ընձեռել գենդերային ինտեգրման հմտություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) հանձնառության համաձայն՝ աջակցել կայուն արդյունաբերական արտադրությանը և զարգացմանը՝ վերացնելով կանանց և տղամարդկանց սոցիալական ու տնտեսական անհավասարությունները: Հայաստանում միջոցառումը տեղի կունենա 2021թ-ի փետրվարի 8-9-ը՝ ZOOM հարթակում, և ուղղված կլինի ՌԱՄԱ համատեքստում գենդերային գիտելիքների և զգայունության զարգացմանը։

«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» ծրագրի տեղեկատվական թռուցիկ

05.02.2021

Leaflet_00002 ԳԷՀ կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» ծրագրի նպատակն է՝ որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը՝ զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը:

«Գործընկերություն ընդդեմ աղտոտման» – BSB – 1138 1-ին տեղեկագիր

03.02.2021

Untitled ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն ընդդեմ աղտոտման» - BSB – 1138 1-ին տեղեկագիրը ներկայացնում է տեղեկատվություն ծրագրի գործընկերների մասին, ինչպես նաև ընդգրկում է ծրագրի գործողությունների ընթացիկ իրականացումը։

Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող “Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում” տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը

29.12.2020

2020 թվականի սեպտեմբերի 4-ից 5-ը Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի (ԿՏԲԿ) Հայաստանյան գրասենյակը կազմակերպեց Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող “Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում” տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Ծրագիրն իրականացվում է ԿՏԲԿ-ի կողմից՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի, Ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ: Ծրագրի գլխավոր նպատակն է՝ որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը՝ զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մշակման ու հանրային տեղեկատվության համար վերջին բնապահպանական գնահատման արդյունավետությունն ու համապատասխանությունը։

Այս զեկույցը սինթեզում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ Հայաստան) շրջանակում բնապահպանական գնահատականների օգտագործողների միջև կատարված հետազոտության արդյունքները։ ԵՄ-ի կազմակերպած «Համատեղ Բնապահպանական Տեղեկատվական Համակարգի Սկզբունքների ու Պրակտիկայի Իրականացումը Եվրոպայի Հարևան Տարածաշրջաններում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնասիրության նպատակն էր հասկանալ, թե ինչպես են օգտագործողները ընկալում իրենց երկրներում հրապարակված բնապահպանական գնահատումների որակն ու օգտակարությունը։ Բուն նպատակն էր հայտնաբերել, թե երկրների սովորական բնապահպանական գնահատման ու հաշվետվության հնարավորությունները ինչպես կարող են ավելի ընդլայնվել իրենց քաղաքականության մշակմանը, հանրային իրազեկմանը և վերջիվերջո շրջակա միջավայրի պահպանմանն ավելի լավ աջակցելու համար։

ԳԷՀ “Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում” ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի առաջին հանդիպում

22.10.2020

rec.jpg REC Caucasus has organized the Second meeting of the Technical working group within GEF Upscaling Forest Watch in South Caucasus project in Dilijan, on 27 – 29 November, 2020. Working group has gathered representatives of the Ministry of Environment, Biodiversity Department, “Hydrometeorology and Monitoring Center” SNCO, representatives of Dilijan national park, Agrarian university, representatives of Forest Committee, international organizations and civil society. Meeting has discussed Stakeholder mapping for the forest and landscape restoration sector, Discussion on capacity-building needs of key actors in the field and stakeholders Discussion and approval of the TOR for Technical Working Group Datasets relevant for the online Forest Watch portal based on national needs Task force was presented “The Problems and gaps of forest monitoring in Armenia” by deputy director of “Hydrometeorology and Monitoring Center” SNCO Mr. Arman Avagyan, and discussed possibilities for forest and landscape restoration within the national context. Afterwards, WG has been discussing the ways to Identify the conditions necessary for successful implementation LRO 1 on a national scale, as well as proposals on identifying assessment criteria for LRO 5, Defining the values of each assessment criteria for LRO 5 and The best readily available spatial data for the mapping of LRO 5.

ԵՄ BSB – 884 «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագիր

20.10.2020

parzlich7 Եվրամիության կողմից ֆինանասավորվող BSB - 884 - «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագրի նպատակն է Սևծովյան ավազանի, ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրների բացահայտումը և լուծման ուղիների նախանշումը։ Ծրագիրը հիմնված է Բուլղարական ԱԿՏՈՐՊՈՒՍ (Պլովդիվի համալսարանի՝ Ստրանջա, Մշակույթի, տեխնոլոգիայի, կրթության և զարգացման ասոցիացիա), Ռումինական Դանուբ Դելտա հետազոտությունների և զարգացման ազգային ինստիտուտի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի և Վրաստանի ՍԱԲՈՒԿՈ կազմակերպությունների փորձի վրա։ Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա» ազգային պարկը, Ռումինայի Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։ Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ բարձրացնել շրջակա միջավայրի մոնիտորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը, Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում։ Ծրագրի հիմնական արդյունքը կլինի շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հավաքման, մշակման ու վերլուծության խելացի հարթակի ստեղծումը, որը կիրականացվի ամպային վեբ ծառայության միջոցով, ինչն անհրաժեշտ է սենսորային ցանցերից տվյալների հավաքագրման ինչպես նաև ավտոմատ տեսակապի բովանդակության ապահովման համար: Առցանց մոնիտորինգային համակարգը (ԱՄՀ) Սևծովյան ավազանում`նախատեսված բնապահպանական տվյալների համար կմիավորի չափման տվյալները և կծառայի որպես հարթակ հավաքագրված տեղեկատվության և տվյալների տարածման համար: Խելացի տեխնոլոգիաների առաջընթացը և խելացի անլար սենսորային ցանցերը կօգտագործվեն բնական կենսամիջավայրի և ինվազիվ տեսակների առկայության վիճակի վերաբերյալ մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաև հեռակառվարվող տարածքները դիտարկելու համար, որոնք առավելապես կախված են կլիմայի փոփոխությունից և մարդածին ազդեցությունից:

Tender for positions of Experts and Researchers, EU funded BSB 884Eco-Monitoring Project

27.07.2020

EU funded BSB 884Eco-Monitoring Project is announcing tender for positions of Smart Environmental Monitoring and Habitat Monitoring Experts, Researchers on Botany, Water quality assessment, Air Quality Assessment and IT (for Smart Monitoring). To apply, please send your CVs and cover letters to inforeccaucasus@gmail.com by 20th of August 2020. Description of Terms of Reference is enclosed.

Մրցույթ՝ GIS վերլուծաբան և տեխնիկական փորձագետ

08.06.2020

Circaetus_gallicus_02 GIS վերլուծաբան և տեխնիկական փորձագետի թափուր հաստիք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության աջակցությամբ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստնայան գրասենյակի և Ռեսուրսների համաշխարհային ինստիտուտի կողմից իրականացվող <<Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում>> ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ GIS վերլուծաբան և տեխնիկական փորձագետի թափուր հաստիքի համար: Անհրաժեշտ որակավորումներ Բարձրագույն կրթություն աշխարհագրության, GIS, Տեղեկատվական համակարգերի, Անտառագիտության, բնական ռեսուրսների կառավարման կամ հարակից այլ ոլորտում, Առնվազն երեք տարվա մասնագիտական փորձ, գեո տեղեկատվական տեխնոլոգիաների և տվյալների կառավարման ոլորտում, GIS ծրագրակազմի իմացություն, ներառյալ ESRI գործիքներ, ինչպիսիք են ArcGIS Առցանց, ArcGIS Desktop, ArcGIS Enterprise և ArcGIS Hubs, Վերլուծական ուժեղ հմտություններ, Հայաստանի անտառային ոլորտի իմացություն ու փորձ, Նախաձեռնող, սակավ առաջնորդությամբ գործն ինքնուրույն իրականացնելու պատրաստակամություն; Միջանձնային շփման հմտություններ, տարբեր մշակույթների և տարբեր ժամանակային գոտիներում անհատների և գործընկերների թիմերի հետ աշխատելու ունակություն, Արտասահման, այդ թվում` ԱՄՆ, ճանապարհորդելու ունակություն: Նախընտրելի որակավորումներ. Python կամ նմանատիպ գործիքների միջոցով փոքր ծրագրերի և սցենարների գրելու փորձ; Միջազգային կամ կառավարական կազմակերպությունների հետ աշխատելու փորձ: Անհրաժեշտ և պարտադիր պայման է հայերենի և անգլերենի գերազանց տիրապետումը (գրել, կարդալ, խոսել): Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց CV-ները և հետաքրքրվածության նամակը էլեկտրոնային փոստի հետևյալ hասցեով reccarmenia@gmail.com. Դիմումի վերջնաժամկետը՝ 23 հունիս, 2020, 17:00․ Տեխնիկական առաջադրանք։ GIS փորձագետ՝ աշխատանքի ամփոփ նկարագիր

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ՌԱՄԱ փորձագետների մրցույթ

02.06.2020

EU logo Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ՌԱՄԱ փորձագետների մրցույթ Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի շրջանակներում հայտարարում է ՌԱՄԱ փորձագետների մրցույթ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է՝ օգնել Արևելյան գործընկերության վեց երկրներին պահպանել և արդյունավետ օգտագործել բնական կապիտալը, ամրապնդել մարդու կենսամիջավայրի բարեկեցությունը՝ օժանդակելով շրջակա միջավայրին վերաբերող գործողություններին, ցուցադրադրելով և հասանելի դարձնելով կանաչ աճի հնարավորությունները, կառավարելի դարձնելով շրջակա միջավայրի ռիսկերը և ազդեցությունները:Համագործակցող երկներն են՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի հանրապետություն, Ուկրաինա, ծրագրի տևողությունն է 2019-2022: Իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան: ՌԱՄԱ Փորձագետը գործելու է Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի - Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» Ծրագրի ազգային համակարգողի ուղղակի ղեկավարությամբ՝ սերտորեն համագործակցելով նաև նախագծի տեխնիկական փորձագետների հետ ընտրված արտադրական ՓՄՁ-ների համար ՌԱՄԱ գնահատումներ իրականացնելու համար։ Առաջադրանքը ներառում է ներգործարանային գնահատում` համաձայն ՌԱՄԱ մեթոդաբանության, ներառյալ ռեսուրսների տվյալների վերլուծությունը, անարդյունավետության գնահատումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների տեխնիկական, տնտեսական և շրջակա միջավայրի գնահատումը: Հանձնարարականը ներառում է նաև ձեռնարկությունների անձնակազմի մարզում, ընդունելով ՌԱՄԱ ազդեցության գնահատումը, ինչպես նաև ցուցադրական ընկերություններում հայտնաբերված միջոցառումների իրականացման մոնիտորինգ: Ակնկալվում է, որ ՌԱՄԱ փորձագետը կնպաստի Հայաստանում ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի ընդհանուր խթանմանը։ Առաջադրանքների ամբողջական նկարագրությունը և Տեխնիկական առաջադրանքը ներկայացված են կից։ www.recp.am, http://recp.am/wp-content/uploads/2020/06/RECP-assessment-expert-ToR_2020-ARM-1_------1.pdf ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ։ Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակնսագրականը և ուղեկցող նամակը հետևյալ հասցեին։ armine.hayrapetyan@rec-caucasus.am Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ ԲԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ․ 01 հունիսի, 2020 ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․ 20 հունիս 2020, 17։00.

ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվեմցիայի Հայաստանի 6-րդ ազգային զեկույցը

23.09.2019

Circaetus_gallicus_02 Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության և կայուն օգտագործման հարցերը երկրի շրջակա միջավայրի ռազմավարության անբաժանելի մասն են՝ նպատակաուղղված կենսաբազմազա-նության կորստի, բնական միջավայրի դեգրադացման կանխարգելմանը, բնության բազմազանության և մարդկանց բարեկեցության ապահովմանը: Հայաստանի որդեգրած քաղաքականությունը համահունչ է «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի 2010-2020 թթ. Ռազմավարական պլանով սահմանված հետևյալ նպատակներին. 1. կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների դեմ պայքարի իրականացում՝ ներառելով կենսաբազմազանության թեմատիկան կառավարու-թյան և հասարակության գործունեության մեջ. 2. կենսաբազմազանության վրա ուղղակի ծանրաբեռնվածության կրճատում և կայուն օգտագործման խթանում. 3. կենսաբազմազանության վիճակի բարելավում՝ պահպանելով էկոհամակար-գերի, տեսակների և գենետիկական բազմազանությունը. 4. կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների (այսուհետ` ԷԾ) ապահովմամբ մարդկանց օգուտների ծավալի մեծացումը. 5. գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման շնորհիվ կենսաբազմազա-նության պահպանության և օգտագործման արդյունավետության բարձրացում: «Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում ռազմավարություն և գործողությունների ազգային ծրագրում»1 (ԿՌԳԱԾ) ամրագրվել են կենսաբազմազանության պահպանության և օգտագործման հետևյալ գերակա ռազմավարական ուղղությունները. 1. կենսաբազմազանությանն առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կառավարման համակարգի բարելավում. 2. կենսաբազմազանության և էկոհամակարգերի պահպանության բարելավում ու խախտված բնակմիջավայրերի վերականգնում. 3. կենսաբազմազանության վրա ուղղակի ճնշման կրճատում և կայուն օգտագործման խթանում. 4. կենսաբազմազանության կորստի հիմնական պատճառների վերացում միջճյուղային հարաբերությունների կարգավորման և բնակչության իրազեկության բարձրացման միջոցով. 5. կենսաբազմազանության պահպանության և բնական պաշարների կայուն օգտագործման ոլորտում գիտական հետազոտությունների, գիտելիքների կառավարման և ներուժի ստեղծման ակտիվացում: Զեկույցե ներբեռնել հետևյալ հղմամբ՝ https://www.cbd.int/doc/nr/nr-06/am-nr-06-en.pdf

Հայաստանի Հանրապետությունում քաղաքականության մշակման ու հանրային տեղեկատվության համար վերջին բնապահպանական գնահատման արդյունավետությունն ու համապատասխանությունը։

15.07.2019

nkar Այս զեկույցը սինթեզում է Հայաստանի Հանրապետության շրջանակում բնապահպանական գնահատականների օգտագործողների միջև կատարված հետազոտության արդյունքները։ ԵՄ-ի կազմակերպած «Համատեղ Բնապահպանական Տեղեկատվական Համակարգի Սկզբունքների ու Պրակտիկայի Իրականացումը Եվրոպայի Հարևան Տարածաշրջաններում» ծրագրի շրջանակներում կազմակերպված ուսումնասիրության նպատակն էր հասկանալ, թե ինչպես են օգտագործողները ընկալում իրենց երկրներում հրապարակված բնապահպանական գնահատումների որակն ու օգտակարությունը։

“Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով”

02.07.2019

darpes utsar Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները՝ նպատակ ունենալով ապահովելու ագրոկենսաբազմազանությունը՝ հատկապես արիդ և սեմիարիդ խոցելի էկոհամակարգերում և կենսամիջավայրը՝ տեղական համայնքներում։

Հայաստանում «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի շրջանակում ՌէԳ և ՇՄԱԳ բաղադրիչի եզրափակիչ միջոցառում, 22 Դեկտեմբեր 2017

03.04.2018

FullSizeRender «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։ Ռազմավարական բնապահպանական գնահատումը (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ներառվել են EaP GREEN նախագծի շրջանակներում որպես կանաչ տնտեսության նպատակները և կայունության այլ խնդիրները ռազմավարական և նախագծային որոշումների կայացման գործընթացում ներառելու գործիք, որպեսզի նախքան որոշումների կայացումը հաշվի առնվեն դրանց բնապահպանական և առողջական հետևանքները։ 2013թ.-ից ի վեր, EaP GREEN ծրագրի շրջանակներում, UNECE-ն աջակցում է Հայաստանին ՌԷԳ և ՇՄԱԳ ազգային համակարգի ստեղծման գործում։ Եզրափակիչ միջոցառման նպատակն է՝ Ներկայացնել EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ վերաբերյալ ձեռք բերված արդյունքները, Ամփոփել ՌԷԳ և ՇՄԱԳ արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և դրա օգուտները, Քննարկել երկրում ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ առաջնահերթությունները և կարիքները:

«Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ռազմավարական զարգացման ծրագրի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» ՌԷԳ սկոպինգ զեկույց

28.12.2016

20160309_121159 Ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ) կայուն զարգացման ադյունավետ խթան է՝ ազգային, մարզային և տեղական մակարդակներում բնապահպանությունը տնտեսական զարգացման գործընթացներում ինտեգրելու համար: ՌԷԳ-ը բնապահպանական կառավարման հիմնավոր, գործնական ու արդյունավետ պլանավորման գործիք է / համակարգ է, որը մշակվել է ՄԱԿ-ի ԵՏՀՌԷԳ արձանագրության անդրսահմանային համատեքստում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) կոնվենցիայի (Էսպո) շրջանակում: Այն թույլ է տալիս արդյունավետ կերպով մշակել հնարավոր բացասական բնապահպանական ազդեցություն կրող հիմնական ոլորտների քաղաքական ու իրավական շրջանակները և զարգացման պլանները, այդ թվում՝ էներգետիկա, ջուր, թափոնների կառավարում, ռազմավարական՝ հաշվի առնելով հավանական բնապահպանական ու առողջապահական հետևանքներն ու նկատառումները:

«Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման» նոր նախաձեռնությունը

03.03.2016

csm_EaP_GREEN_publication_logo_4_8270c76677 Ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձացուցադրական ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային մակարդակով ՌԷԳ կիրարկման գործընթացքների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև տարբեր շահառուների միջև ՌԷԳ օգուտների վերաբերյալ իրազեկության բարձրացումը:

«Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույց»

11.02.2016

New Picture (2) Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «Կանաչ տնտեսության» ներդրման քաղաքականությունը, որի խնդիրներից մեկը մաքուր արտադրության կազմակերպումն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտ­ներում, ուստի «Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույցը» կարող է դառնալ «կանաչ տնտեսության»

ՌԱՄԱ շահառուների առաջին ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, Արարատ քաղաքում

27.10.2015

gfthj ՄԱԿ ԱԶԿ Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի շրջանակներում կազմակերպվում է ՌԱՄԱ շահառուների առաջին ֆորումը, որն ուղղված է խթանելու էներգետիկ արդյունավետությունը փոքր և միջին ձեռնարկություններում` ՄԱԿ-ի

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության Կանաչ ակումբներ Հայաստանի Արարատ և Դիլիջան քաղաքներում

25.10.2015

Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) Կանաչ ակումբներ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավորությամբ, <<Հանուն շրջակա միջավայրի և աճի գործընկերության>> (ԱլԳ) ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետություն և

ՌԱՄԱ Կանաչ ակումբ – Աշխատաժողով 1, Արարատ քաղաքում

08.10.2015

gc Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն (ՌԱՄԱ) Կանաչ ակումբներ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավորությամբ, <<Հանուն շրջակա միջավայրի և աճի գործընկերության>> (ԱլԳ) ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում: Արևելյան գործընկերության երկրների կողմից իրականացվող Ռեսուրսների արդյունավետություն և

Դեպի Ավելի Խելացի Գորիս Քաղաք

10.04.2015

11136917_831067800276165_159466861_n ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովի կողմից ներկայացված ՛՛Միացյալ խելացի քաղաք՛՛ ծրագրի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքն ընտրվել է որպես փորձացուցադրական քաղաք: Նախագծի հիմնական գործընկերներն են` ՀՀ Քաղաքաշինության նախարարությունը, Գորիսի քաղաքապետարանը, Ասիական զարգացման բանկը, ՄԱԿ-ի Եվրոպական Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը, Ավստրական բնապահպանական գործակալությունը,

Վերջնական Ուսուցողական Հանդիպում, ՌԱՄԱ Ծրագիր

26.01.2015

Review Training (2) 2015 թվականի հունվարի 26-ից 27-ը Կովկասի տարածաշրջանային բնապահպանության կենտրոնի Հայաստանյան գրասենյակը կազմակերպեց ՄԱԱԶԿ ՛՛Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրությու՛՛ ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում Վերջին ուսուցողական հանդիպումը: Ուսուցողական հանդիպման վայր՝ ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակ: Ուսուցողական հանդիպման հիմնական նպատակն էր ՌԱՄԱ փորձացուցադրական կազմակերպություններում գնահատման արդյունքների վերանայումը:

Երկրորդ Ուսուցման Մամլո Հաղորդագրություն, ԿՏԲԿ Հայաստան

18.09.2014

IMG_4064 ԿՏԲԿ ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում թիմերը կազմակերպեցին երկրորդ ուսուցումը, Ռեսուրսների Արդյունավետություն եւ Մաքուր Արտադրություն ծրագրի շրջանակներում, որը անցկացվեց սույն թվականի սեպտեմբերի 8-11_ը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճում, Երեւանում:

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը