08

Jun

Մրցույթ՝ GIS վերլուծաբան և տեխնիկական փորձագետ

GIS վերլուծաբան և տեխնիկական փորձագետի թափուր հաստիք ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ա...

02

Jun

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ՌԱՄԱ փորձագետների մրցույթ

Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի Ռ...

23

Sep

ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվեմցիայի Հայաստանի 6-րդ ազգային զեկույցը

Հայաստանի Հանրապետության կենսաբանական բազմազանության պահպ...

03

Ապր

Հայաստանում «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի շրջանակում ՌէԳ և ՇՄԱԳ բաղադրիչի եզրափակիչ միջոցառում, 22 Դեկտեմբեր 2017

«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։ Ռազմավարական բնապահպանական գնահատումը (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ներառվել են EaP GREEN նախագծի շրջանակներում որպես կանաչ տնտեսության նպատակները և կայունության այլ խնդիրները ռազմավարական և նախագծային որոշումների կայացման գործընթացում ներառելու գործիք, որպեսզի նախքան որոշումների կայացումը հաշվի առնվեն դրանց բնապահպանական և առողջական հետևանքները։ 2013թ.-ից ի վեր, EaP GREEN ծրագրի շրջանակներում, UNECE-ն աջակցում է Հայաստանին ՌԷԳ և ՇՄԱԳ ազգային համակարգի ստեղծման գործում։ Եզրափակիչ միջոցառման նպատակն է՝

Ներկայացնել EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ վերաբերյալ ձեռք բերված արդյունքները,

Ամփոփել ՌԷԳ և ՇՄԱԳ արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և դրա օգուտները,

Քննարկել երկրում ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ առաջնահերթությունները և կարիքները:

Միջոցառումը կազմակերպվել է EaP GREEN ծրագրի շրջանակներում՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus) հայաստանյան գրասենյակի կողմից, որը Հայաստանում EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ բաղադրիչի ընթացիկ գործողությունները իրականացնող ազգային գործընկերն է: Աշխատաժողովը համախմբել էր բոլոր շահագրգիռ կողմերի՝ բնապահպանական և առողջապահական մարմինների, պլանավորման գործակալությունների և կառույցների, տեղական իշխանությունների, փորձագետների և մասնագետների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ, EaP GREEN ծրագրի ազգային համակարգող Պրն. Խաչիկ Հակոբյանը ներկայացրեց Կանաչ տնտեսության Ռազմավարական էկոլոգիական գնահատման Հայաստանում ձեռքնբերված արդյունքները, նշելով ՌԷԳ-ը ՝ որպես բնապահպանական գործիք կիրարկելու կարևորությունը, և Էսպո արձանագրության համապատասխանեցման գործընթացը, ինչպես նաև «Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ճանապարհային քարտեզի և Երկարաժամկետ ներդրումային ծրագրի համար մշակված Ռէգ Զեկույցը, և օրենսդրական բարեփոխումների փաթեթը:

Հանդիպմանը քննարկվել են հետագա կարիքների գնահատման ռազմավարությունը՝ ծրագրի թիմի ազգային ղեկավար Նունե Հարությունjան, Հայաստանում EaP GREEN ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի ԵՏՀ ցուցաբերած տեխնիկական աջակցության նկարագիրը՝ Մարտին Սմութնի, EaP GREEN ծրագրի համակարգող, ՄԱԿ-ի ԵՏՀ խորհրդատու, Օրենսդրական դաշտի մշակումy – Գոռ Մովսիսյան, ՄԱԿ-ի ԵՏՀ միջազգային իրավական փորձագետ, ՌԷԳ առաջընթացը. 2013 թ. –ից Հայաստանում ՌէԳ և ՇՄԱԳ համակարգի զարգացման նկարագիրը, հիմնական արդյունքները և ձեռքբերումները և այլ թեմաներ: Քննարկվել են նաև ՌԷԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգերի ստեղծման համար մնացած մարտահրավերները, և կարողությունների զարգացման առաջարկները, որոնք կներկայացվեն ՄԱԿ-ի ԵՏՀ հետագա հաստատման: Արդյունավետ ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգերի հիմնական տարրերը ներկայացվել են Մայա Գաչեչիլաձե-Բոժեսկու, UNECE խորհրդատուի կողմից: Հանդպմանը մասնակցում էին առողջապահության, էներգետիկաի, քաղաքաշինության, տարածքային կառավարման նախարարության փորձագետները։

Photos

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը