24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

21

Jul

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ կայուն փաթեթավորում

«ԵՄ Կանաչ գործարքի պատրաստվածության խթանում Արևելյան գործը...

29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

Ռեսուրսների արդյունավետություն եւ մաքուր արտադրություն

Բնության պահպանությունը և կլիմայական փոփոխությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումները ոչ միայն մեր պարքն են, այլև հանդիսանում են լավ ներդրում, որի արդյունքում ձևավորվում են նոր աշխատատեղեր, աճում են եկամուտները և ուժեղանում է տնտեսությունը: Կայուն զարգացում ապահովելու նպատակով շատ կարևոր է գոյություն ունեցող արդյունաբերությունը դարձնել առավել էկոլոգիապես մաքուր և տնտեսության մեջ արմատավորել կանաչ արտադրության սկզբունքները: Բարելավելով էներգիայի և այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը էկոլոգիապես մաքուր արդյունաբերության շնորհիվ՝ հնարավոր է դառնում կրճատել ածխաթթու գազի արտանետումը և աղտոտվածությունը` նպաստելով և պահպանելով կենսաբազմազանությունը և էկոծառայությունները:

Մենք համոզված ենք, որ տարանջատելով տնտեսական աճը բնության խաթարումից, ինչը ի թիվս այլ միջոցառումների, հնարավոր է իրագործել նաև ՌԱՄԱ մոտեցումների կիրառման շնորհիվ, նախապայմաններ կստեղծվեն հայաստանյան ձեռնարկությունների արդյունավետության և մրցունակության բարձրացման, բնական կապիտալի կառավարման բարելավման, կյանքի բնապահպանական որակի հարստացման և առավել ճկուն տնտեսություն ստեղծման համար:

Ինչու՞ է անհրաժեշտ «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի ներդրումը և զարգացումը:

Ի՞նչ բիզնես ռիսկեր է մեղմում և բարելավում ՌԱՄԱ –ն։ Ի՞նչ խնդիրներ է լուծում ՌԱՄԱ-ն։ Ինչպե՞ս հասնել ցանկալի արտադրանքի/նպատակների:

Ինչի՞ց սկսել:

Ինչպե՞ս կարող է իմ բիզնեսը գործնականորեն կիրառել ՌԱՄԱ-ն։

Ի՞նչ բիզնես օգուտներ կարելի է ակնկալել ՌԱՄԱ ներդրման արդյունքում։

Ի՞նչ գործիքներ և մեթոդներ է կիրառում ՌԱՄԱ-ն։

ՌԱՄԱ –ն մեծապես նպաստում է հաջող բիզնեսի կայացմանը։ ՌԱՄԱ ծրագրի ներդրումը և զարգացումը անհրաժեշտ են՝ մրցունակ, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության հիմնական ռազմավարական նպատակի իրականացման համար՝ «Ավելի լավ, ավելի էժան, ավելի արագ»: ՌԱՄԱ –ն վերաբերում է բիզնեսի գրեթե ողջ գործընթացներին՝ օպերատիվ կառավարում, մենեջմենթ, հիմնական և օժանդակ արտադրական գործընթացներ, նյութատեխնիկական մատակարարում և պահեստավորում, պլանավորում և հեռանկարային զարգացում։ ՌԱՄԱ-ն լուծում է հումքի և նյութերի, էներգիայի և ջրի օգտագործման արդյունավետության բարձրացման, թափոնների և աղտոտման  կրճատման խնդիրներ։ ՌԱՄԱ-ի կիրառման արդյունքներն են՝ տնտեսական, բնապահպանական և սոցիալական օգուտները, շրջակա միջավայրի բարելավումը։

ՌԱՄԱ –ի ներդրման շնորհիվ կարելի է ունենալ՝

▪ արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատում,

▪ աշխատանքային արդյունավետության բարձրացում,

▪ ապրանքների որակի հնարավոր բարելավում,

▪ թափոնների և օդի աղտոտվածության ծախսերի նվազեցում,

▪ արտադրության պայմանների հնարավոր բարելավում,

▪ տարբեր բանակցային գործընթացներում ընկերության կարգավիճակի բարելավում,

▪ ընկերության մասին հասարակական կարծիքի բարելավում և այլն։

 

ՌԱՄԱ-ն տալիս է քառակի առավելություններ, այն «Win-Win-Win-Win» ձեռնարկում է: ՌԱՄԱ-ի ներդրման արդյունքում շահում են սպառողները, բիզնեսը, պետությունը և բնությունը: ՌԱՄԱ-ն շահավետ և ցանկալի քաղաքականություն է:

Այս ուղեցույցը ձեր բիզնեսը կարող է դարձնել առավել հաջողակ:

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը