12

Mar

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանը արժեքային շղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ ցույց տան սպառողների և գյուղատնտեսության ու սննդ...

11

24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

Արտակարգ Իրավիճակների Ռիսկերի Նվազեցում

Նվազեցման (ԱԻՌՆ) չափանիշները ստեղծված են ապրուստի միջոցների, համայնքների ու համայնքներում ապրող անհատներին աղետների վտանգների բացասական ազդեցություններից պաշտպանելու նպատակով։ Այս արվում է մեղմացման, պատրաստվածության ու շահերի պաշտպանության միջոցով։ Մեղմացումը նվազեցնում է աղետների ծավալը, ուժգնությունը և ազդեցությունը։

Պատրաստվածությունը ամրապնդում է համայնքների աղետներին դիմակայելու, պատասխանելու ու դրանցից վերականգնվելու կայունությունը և ճնշված համայնքի կարողությունների դեպքում կառավարության կողմից բերված նոր գործընկերների ու այլ շահագրգիռ կողմերի արագ ու համապատասխան միջամտությունների կատարումը։  Շահերի պաշտպանությունը նշանակում է սոցիալական, քաղաքական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների բարենպաստ ազդեցության միջոցով նպաստել վտանգների ազդեցությունների պատճառների և ծավալների կրճատմանը։ Այսպիսով ԱԻՌՆ-ն կարող է նաև դիտարկվել, որպես կենսաապահովման անվտանգության ամրապնդում, խոցելիության նվազեցում և կայուն կենսաապահովմանը հասնելու հնարավորությունների բարձրացում։

Կլիմայի փոփոխությունը և դրա հնարավոր բացասական ազդեցությունները՝ ավելացած փոթորիկները ու ջրհեղեղները ազդելու են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նման զարգացող երկրների գյուղական բնակավայրերում ապրող ամենախոցելի համայնքների բնակչությանը։ Շատ կարևոր է հասկանալ կլիմայի փոփոխության որդեգրման ու աղետների ռիսկերի նվազեցման հետ դրա կապի կարևորությունը։ Սա շատ է հանդիպում Բանգլադեշում և նման երկրներում, որտեղ որդեգրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական մեթոդն է։ Փոխադարձաբար միմյանց ամրապնդող երկու խնդիրներն են աղետների ռիսկը և կլիմայի փոփոխությունը։ ԱԻՌՆ-ն կարող է օգտագործվել, որպես հզոր գործիք հասկանալու տվյալ տարածքներում ապրող համայնքների առջև ծառացած սպառնալիքները, որոնք համապատասխանաբար մշակվում են պատրաստվածության եւ հարմարեցման մեթոդներով:

Ծրագրեր: Հայացք ճակատային գծից

Աղետները առավել վնասաբեր են զարգացող երկրների համար. ավելի փոքր տնտեսություն և ավելի թույլ ենթակառուցվածք, ավելի մեծ մարդկային և զարգանալու իրավիճակների վնասների արժեքներ։ Հայաստանի բոլոր տարածաշրջաններում բնական աղետների նկատմամբ խոցելիության նվազեցման նպատակով ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակը Օքսֆամի գրասենյակի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է Հայացք ճակատային գծից հետազոտական-ուսուցողական ծրագիր։ Ծրագիրը աջակցում է ազգային, տարածաշրջանային և տեղական հետաքրքրություններին `աղետների և հետևանքների ազդեցությունը մեղմելու համար պատրաստվածության և աղետների կառավարման հմտությունների բարելավման համար, որոնք զգալիորեն ավելացել են տարիների ընթացքում։

Ծրագիրը հիմնվել է GNDRի կողմից՝ ECHO-ի հետ համատեղ և նպատակ ունի բնակչության շրջանակում ձևավորելու կանխարգելման մշակույթ, որն ուղղված կլինի անհրաժեշտ փաստերի և գիտելիքների ապահովմանը, ռիսկային համայնքների հիմնական խնդիրների և սահմանափակումների բացահայտմանն ու գործնական առաջարկությունների մշակմանն ու գործընթացի կատարելագործմանն ուղղված ուսուցմանը և պլանավորման խթանմանը՝ Hyogo Գործողությունների ծրագրի շրջանակում նպաստելով առավել արդյունավետ ԱԻՌՆ քաղաքականության և փորձառության իրականացմանն՝ ազգային ու միջազգային մակարդակներում։ Այս ծրագիրը նաև ղեկավարվում է Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) և տեղական մակարդակում Մասնակից Կազմակերպությունների (ՄԿ) կողմից։ Հայաստանի Հանրապետության Արտակարգ Իրավիճակների նախարարությունը պարբերաբար տեղեկացվում է ծրագրի իրականացման և արդյունքների վերաբերյալ։

Որոնել

Ընտրել օրը:

Սկսել Որոնումը