24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

21

Jul

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ կայուն փաթեթավորում

«ԵՄ Կանաչ գործարքի պատրաստվածության խթանում Արևելյան գործը...

29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

Ծրագրեր

ԳԷՀ կողմից ֆինանսավորվող «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» ծրագիր

06.10.2020

Ծրագրի անցկացման վայր(եր) : Հայաստան, Ադրբեջան, Վրաստան Ծրագրի ընդհանուր տևողությունը: 36 ամիս Ծրագրի գլխավոր նպատակն է՝ որոշում կայացնողների և քաղաքացիական հասարակության համար հասանելի դարձնել այն տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը՝ զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնելով տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը: Ծրագրի ենթանպատակներն են՝ 1. Ստեղծել տարածական տվյալների պատկերման ինտերակտիվ հարթակ, որը կծառայի որպես տարածական և ոչ տարածական տվյալների կենտրոնական շտեմարան: 2. Իրականացնել ազգային մասշտաբով վերականգնման հնարավորությունների վերլուծություն: 3. Ապահովել մասնակցային մոտեցում՝ սեմինարների և կարողությունների զարգացման միջոցով: Նախագիծը հնարավորություն կտա. 1) Բարելավել անտառների կառավարումը և կենսաբազմազանության պահպանումը՝ ապահովելով Հայաստանում հողօգտագործման կայուն կառավարման և անտառային լանդշաֆտների վերականգնման պլանավորման/իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն, 2) հզորացնել ոլորտում հիմնական դերակատարություն ունեցող կառույցների կարողությունը՝ կիրառելու ժամանակին ինֆորմացիան հողօգտագործման որոշումների կայացման գործում: Նախագծի ակնկալվող արդյունքներն են՝ • Շահագրգիռ կողմերի քարտեզագրում և վերլուծություն, Հայաստանում անտառների, հողօգտագործման և կենսաբազմազանության վերաբերյալ առկա տվյալների հայտնաբերում և գույքագրում: • Հայաստանում հողօգտագործման վերաբերյալ ավելի լավ որոշումների կայացման և ինֆորմացիայի ավելի հեշտությամբ տարածման նպատակով անատառների և հողօգտագործման ինտերակտիվ հարթակի ստեղծում, որը իր մեջ կներառի առկա վերլուծության գործիքներ: • Վերականգնման հնարավորությունների քարտեզագրում, որի միջոցով կհաշվարկվի Հայաստանում վերականգնման հնարավորությունների մակերեսը՝ հիմնվելով ստեղծված, փորձարկված և կիրառված լավագույն մեթոդաբանության վրա: • Քաղաքականության մշակման գործիքի նախագծում՝ ներառյալ առաջնահերթություն ունեցող մեկ լանդշաֆտի օրինակով անտառվերականգնման և հողօգտագործման պլանավորման իրագործելիության պլանի մշակում: • Նախագծի իրականացման նպատակով բազմաոլորտ աշխատանքային խմբի ստեղծում: • Հարթակի և վերականգնման հնարավորությունների քարտեզի կիրառումը խրախուսելու նպատակով իրազեկման իրականացում և դասընթացների անցկացում՝ կառավարության, ՀԿ-ի, ակադեմիական և այլ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների շրջանակում:
«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ՌԱՄԱ փորձագետների մրցույթ

02.06.2020

Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի ՌԱՄԱ փորձագետների մրցույթ Եվրոպական միության «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի շրջանակներում հայտարարում է ՌԱՄԱ փորձագետների մրցույթ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է՝ օգնել Արևելյան գործընկերության վեց երկրներին պահպանել և արդյունավետ օգտագործել բնական կապիտալը, ամրապնդել մարդու կենսամիջավայրի բարեկեցությունը՝ օժանդակելով շրջակա միջավայրին վերաբերող գործողություններին, ցուցադրադրելով և հասանելի դարձնելով կանաչ աճի հնարավորությունները, կառավարելի դարձնելով շրջակա միջավայրի ռիսկերը և ազդեցությունները:Համագործակցող երկներն են՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովայի հանրապետություն, Ուկրաինա, ծրագրի տևողությունն է 2019-2022: Իրականացման վայրը՝ Երևան, Հայաստան: ՌԱՄԱ Փորձագետը գործելու է Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի - Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» Ծրագրի ազգային համակարգողի ուղղակի ղեկավարությամբ՝ սերտորեն համագործակցելով նաև նախագծի տեխնիկական փորձագետների հետ ընտրված արտադրական ՓՄՁ-ների համար ՌԱՄԱ գնահատումներ իրականացնելու համար։ Առաջադրանքը ներառում է ներգործարանային գնահատում` համաձայն ՌԱՄԱ մեթոդաբանության, ներառյալ ռեսուրսների տվյալների վերլուծությունը, անարդյունավետության գնահատումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման և արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների տեխնիկական, տնտեսական և շրջակա միջավայրի գնահատումը: Հանձնարարականը ներառում է նաև ձեռնարկությունների անձնակազմի մարզում, ընդունելով ՌԱՄԱ ազդեցության գնահատումը, ինչպես նաև ցուցադրական ընկերություններում հայտնաբերված միջոցառումների իրականացման մոնիտորինգ: Ակնկալվում է, որ ՌԱՄԱ փորձագետը կնպաստի Հայաստանում ՌԱՄԱ ցուցադրական ծրագրի ընդհանուր խթանմանը։ Առաջադրանքների ամբողջական նկարագրությունը և Տեխնիկական առաջադրանքը ներկայացված են կից։ www.recp.am, http://recp.am/wp-content/uploads/2020/06/RECP-assessment-expert-ToR_2020-ARM-1_------1.pdf ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ։ Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակնսագրականը և ուղեկցող նամակը հետևյալ հասցեին։ armine.hayrapetyan@rec-caucasus.am Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ ԲԱՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ․ 01 հունիսի, 2020 ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ․ 20 հունիս 2020, 17։00.
Հայաստանում «Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագրի շրջանակում ՌէԳ և ՇՄԱԳ բաղադրիչի եզրափակիչ միջոցառում, 22 Դեկտեմբեր 2017

03.04.2018

«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։ Ռազմավարական բնապահպանական գնահատումը (ՌԷԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) ներառվել են EaP GREEN նախագծի շրջանակներում որպես կանաչ տնտեսության նպատակները և կայունության այլ խնդիրները ռազմավարական և նախագծային որոշումների կայացման գործընթացում ներառելու գործիք, որպեսզի նախքան որոշումների կայացումը հաշվի առնվեն դրանց բնապահպանական և առողջական հետևանքները։ 2013թ.-ից ի վեր, EaP GREEN ծրագրի շրջանակներում, UNECE-ն աջակցում է Հայաստանին ՌԷԳ և ՇՄԱԳ ազգային համակարգի ստեղծման գործում։ Եզրափակիչ միջոցառման նպատակն է՝ Ներկայացնել EaP GREEN ծրագրի շրջանակներում ՌԷԳ և ՇՄԱԳ վերաբերյալ ձեռք բերված արդյունքները, Ամփոփել ՌԷԳ և ՇՄԱԳ արդյունավետ կիրառման հիմնական սկզբունքները և դրա օգուտները, Քննարկել երկրում ՌԷԳ և ՇՄԱԳ համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ առաջնահերթությունները և կարիքները:
«Հայաստանում ԿԿԹԿ ոլորտի Ռազմավարական զարգացման ծրագրի, ճանապարհային քարտեզի և երկարաժամկետ ներդրումային ծրագրի» ՌԷԳ սկոպինգ զեկույց

28.12.2016

Ռազմավարական էկոլոգիական գնահատումը (ՌԷԳ) կայուն զարգացման ադյունավետ խթան է՝ ազգային, մարզային և տեղական մակարդակներում բնապահպանությունը տնտեսական զարգացման գործընթացներում ինտեգրելու համար: ՌԷԳ-ը բնապահպանական կառավարման հիմնավոր, գործնական ու արդյունավետ պլանավորման գործիք է / համակարգ է, որը մշակվել է ՄԱԿ-ի ԵՏՀՌԷԳ արձանագրության անդրսահմանային համատեքստում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) կոնվենցիայի (Էսպո) շրջանակում: Այն թույլ է տալիս արդյունավետ կերպով մշակել հնարավոր բացասական բնապահպանական ազդեցություն կրող հիմնական ոլորտների քաղաքական ու իրավական շրջանակները և զարգացման պլանները, այդ թվում՝ էներգետիկա, ջուր, թափոնների կառավարում, ռազմավարական՝ հաշվի առնելով հավանական բնապահպանական ու առողջապահական հետևանքներն ու նկատառումները:
Հարավային Կովկասում ավելի մաքուր արտադրությամբ՝ փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության և արդյունավետության խթանում

01.08.2014

Ծրագրի գլխավոր նպատակն է` նպաստել կայուն զարգացմանը և նվազագույնի հասցնել արդյունաբերության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` փոքր եւ միջին ձեռնարկությունների արդյունավետ գործունեության և մրցակցության խթանման միջոցով:
Աջակցություն գյուղական համայնքների կայուն զարգացմանը: Արևային չորանոցների տեղադրում

Ծրագրի նպատակն է աջակցել Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին համայնքի կայուն զարգացմանը` նոր եկամտի աղբյուրների հայտնաբերման և էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների ներդրման միջոցով:
Քուռ-Արաքս անդրսահմանային գետավազանի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար բարվոք պայմանների ստեղծում

Ծրագրի հիմնական նպատակն է Քուռ-Արաքս անդրսահմանային գետերի ավազանի ինտեգրացված կառավարման համար բարվոք միջավայրի ստեղծումը:
“Բնապահպանական քաղաքականություն և շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրեր” (ՇՄՊՏԳԾ)

Ծրագրի նպատակն է` իրականացնել նախագծեր, ուղղված տարածաշրջանային, ազգային և համայնքային մակարդակներում առկա բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը, Հարավային Կովկասի կառավա-րական կառույցներին փորձագիտական, ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով:
ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Հարավային Կովկասում հողերի դեգրադացիայի մեղմացման և աղքատության դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կառավարում”

Ծրագրի հիմնական նպատակն է Հարավային Կովկասի երկրներում ապահովել էկոհամա- կարգերի ֆունկցիոնալ շարունակակա- նություն և ամբողջականություն, սննդի անվտանգությունը, նվազեցնել չքավորու-թյունը և ավելացնելև համայնքային ֆերմերա-յին տնտեսությունների եկամուտը` պայքարե-լով անապատացման դեմ, աջակցելով բնական պաշարների կայուն օգտագործմանը և գյուղա-տնտեսական համակարգի վերակագնմանը:
Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն

Ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում:
Դրամական տույժեր և պատասխանատվություն. բնապահպանական վնասները EECCA երկրներում

23.03.2012

Ծրագրի գլխավոր նպատակն է` բարելավել երկրներում բնապահպանական կառավարման համակարգը ՝ հզորացնելով բնապահպանական պատասխանատվության ռեժիմը:
Աջակցություն Հարավային Կովկասի լեռնային շրջաններում կենսաբազմազանության պահպանման քաղաքականության և պրակտիկայի զարգացմանը

15.12.2011

Ծրագրի գլխավոր նպատակն է` հզորացնել տեղական համայանքների և տեղական իշխանությունների կարողությունները Հարավային Կովկասի լեռնային շրջանների անտառային էկոհամակարգերի և կենսաբազմազանության կորստի նկատմամբ` բարելավելով կենսաբազմազանության մասնակցային կառավարումը:
“Հայացք Ճակատային Գծից” (ՀՃԳ)

23.09.2011

Ծրագրի գլխավոր նպատակն է աջակցել Հյոգոյի գործողությունների ծրագրի արդյու-նավետ իրականացմանը: Այն բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից` հետազոտություն և խորհրդատվություն:
ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Աջակցություն Կովկասի լեռնային շրջանների համայնքային անտառների քաղաքականությանը և պրակտիկային”

30.08.2011

Ծրագրի գլխավոր նպատակն է` աջակցել համայնքային անտառների քաղաքականությանը և պրակ-տիկային, որոնք ուղղված են անտառ-վերականգնման և կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանը, հողօգտագործ-ման և անտառօգտագործման համայնքային իրավունքների պահպանմանը, գյուղական շրջանում չքավորության նվազեցմանը, բնակ-չության մեջ առկա տարածաշրջանային և ազգային լարվածության ռիսկերի նվազեցմանը:
“Հատուկ պահպանվող տարածքների անդրսահմանային Համատեղ քարտուղարություն” (TJS)

ԿՏԲԿ-ն հանդիսանում է նաև էկո-կրթության տարածման ջատագով, և որպես բնապահպանական ակտիվ կառույց, հետամուտ է լինում բնապահպանության ոլորտներին առնչվող միջոցառումների իրականացմանը` դրանով իսկ նպաստելով բնապահպանական կրթության խթանմանը և հանրային իրազեկման բարձրացմանը:
ԵՄ տարածաշրջանային ծրագիր “Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով”

Ծրագրի գլխավոր նպատակն է` Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները` նպատակ ունենալով ապահովելու ագրոկենսաբազմազանությունը` հատկապես արիդ և սեմիարիդ խոցելի էկոհամակարգերում և տեղական համայնքներում:
Հայաստանում բնապահպանական տեսուչների ուսուցում համակարգված մոտեցման միջոցով

Ծրագրի գլխավոր նպատակն է ներկայացնել ուսուցման համակարգված մոտեցում Հայաստանում և Ադրբեջանում գործող պետական բնապահպանական տեսչություն-ների աշխատակիցների համար, վերապատ-րաստման ծրագրերի, կարիքների գնահատ-ման և մասնագիտական դասընթացների իրականացման միջոցով:

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը