24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

21

Jul

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ կայուն փաթեթավորում

«ԵՄ Կանաչ գործարքի պատրաստվածության խթանում Արևելյան գործը...

29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

15

Դեկ

Աջակցություն Հարավային Կովկասի լեռնային շրջաններում կենսաբազմազանության պահպանման քաղաքականության և պրակտիկայի զարգացմանը

12

      Տարածաշրջանային ծրագրի համառոտ նկարագիր

 Իրականացման վայրը`     Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան

Տևողությունը`    36 ամիս

Թիրախային խմբերը

  • Պետական իշխանություններ` ազգային/տարածաշրջանային մակարդակով (Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի բնապահպանության, գյուղատնտեսության, տարածքային կառավարման, արտակարգ իրավիճակների, էկոնոմիկայի և ֆինանսների նախարարություններ):
  • Տեղական իշխանություններ/տեղական ինքնակառավարման մարմիններ, ծրագրի իրականացման համայնքների բնակչություն:
  • Շահագրգիռ ոլորտների համայնքային կազմակերպություններ (ֆերմերային տնտեսություններ, բիզնես միավորումներ և այլն):

Ծրագրի նպատակները

 Ծրագրի գլխավոր նպատակն է` հզորացնել տեղական համայանքների և տեղական իշխանությունների կարողությունները Հարավային Կովկասի լեռնային շրջանների  անտառային էկոհամակարգերի և կենսաբազմազանության կորստի նկատմամբ` բարելավելով կենսաբազմազանության մասնակցային կառավարումը:

Ծրագրի հատուկ նպատակներն են` 

  1. Բարձրացնել տեղական համայնքների, լեռնային շրջանների տեղական իշխանությունների և ազգային մակարդակում որոշում կայացնողների իրազեկվածությունը և  գիտելիքները  անտառային էկոհամակարգերի և կենսաբազմազանության արժեքների, դրանց կայուն օգտագործման և  պահպանման օգտակարության մասին, ինչպես նաև մեծացնել կենսաբազմազանության պահպանության պատրաստակամությունը:
  2. Տեղական մակարդակում կենսաբազմազանության կառավարման պլանավորման գործընթացներում ներդնել մասնակցային կառավարման մեթոդը:
  3. Դեգրադացված անտառային էկոհամակարգերի վերականգնման և դրանց նշանակության բարձրացման պիլոտային ծրագրերի իրականացման միջոցով  ցույց տալ դրանց գործնական կիրառումը:

 

Հիմնական գործողություններ 

  • Որպես պիլոտային ուսումնասիրություն` ծրագրի իրականացման սկզբնական փուլում իրականացնել ընտրված տարածքների հարակից գոտիների էկոհամակարգերի և կենսաբազմազանության (ներառյալ անտառային էկոհամակարգերը) տնտեսական գնահատում:
  • Իրականացնել ինֆորմացիոն-տեղեկատվական գործողություններ, ինչպես օրինակ <<Ձեր անտառը և դուք>> սոցիալական միջոցառումներ, մեդիա-արշավներ, ռադիո-հեռուստահաղորդաշարեր, տպագրություններ:
  • Գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով անցկացնել տարածաշրջանային և ազգային համաժողովներ:
  • Իրականացնել անտառային ռեսուրսների օգտագործման ուսումնասիրություն Հայաստանի թիրախային Ջուջեվան և Կողբ համայնքների հարակից գոտիներում:
  • Թիրախային համայնքների հարակից գոտիների համար մշակել անտառային էկոհամակարգերի GIS (աշխարհագրական տեղեկատվական համակարգ) տվյալների բազա:
  • Իրականացնել առկա ռեգիոնալ/տեղական քաղաքականությունների, ռազմավարությունների, ծրագրերի վերլուծություն`հաշվի առնելով կենսաբազմազանության պահպանման, դրա կայուն օգտագործման, անտառօգտագործման և համայնքային անտառկառավարման հարցերը, և համապատասխան կանոնակարգող փաստաթղթերի համար մշակել կենսաբազմազանության և համայնքային անտառկառավարման նշանակությունը բարձրացնող առաջարկություններ:
  • Տեղական մակարդակում անցկացնել կարողությունների կարիքների գնահատում ` տեղական զարգացման քաղաքականություններում կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման հարցերի ներառման նպատակով:
  • Կազմակերպել ուսուցումներ որոշումներ կայացնողների և տեղական բնակչության  համար` կենսաբազմազանության պահպանման, կայուն օգտագործման, անտառների համայնքային կառավարման և այլ հարցերի շուրջ:
  • Մշակել և իրականացնել անտառային էկոհամակարգերի վերականգնման և դրանց նշանակության բարձրացման պիլոտային  ծրագրեր:

 

Ակնկալվող արդյունքներ

  • Էկոհամակարգերի և կենսաբազմազանության տնտեսական նշանակության մասին գիտելիքները փոխանցված են:
  • Կենսաբազմազանության պահպանման կարևորության հասարակական իրազեկվածությունը, որը քաջալերում է տեղի  բնակչությանը կայուն կերպով օգտագործել կենսառեսուրսները բարձրացված է:
  • Տեղական կարողությունները` ճանաչել կենսաբազմազանության և էկոհամակարգերի ծառայությունների կարևորությունը, հզորացված է:
  • Կենսաբանական ռեսուրսները կառավարվում են կայուն ձեւով, որը հեշտացնում է կենսաբազմազանության պահպանումը թիրախային համայնքներում:
  • Կենսաբազմազանության մասնակցային կառավարումը հզորացված է այնքան, որ շահառուները կարող են ինքնուրույն կառավարել գործընթացը:

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը