12

Mar

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանը արժեքային շղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ ցույց տան սպառողների և գյուղատնտեսության ու սննդ...

11

24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

Ո՞վ ենք մենք

Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

    Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ) անկախ, ոչ քաղաքական, ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնվել է 1995թ. Սոֆիայում կայացած Նախարարական կոնֆերանսի որոշման հիման վրա և գրանցվել 2000թ. գարնանը` Կովկասի տարածաշրջանում բնապահպանությանն  ու կայուն զարգացմանն ուղղված  աշխատանքների իրականացման նպատակով։

ԿՏԲԿ-ն օժանդակում է Կովկասի երկրներում բնապահպանական խնդիրների լուծմանը և աջակցում քաղաքացիական հասարակության կառուցմանը, որոշումների կայացման գործընթացում հանրային մասնակցության,, տեղեկատվության ազատ շրջանառության, ինչպես նաև ՀԿ-ների, կառավարական կառույցների, տեղական համայնքների և այլ շահառուների միջև համագործակցության խթանման միջոցով։

ԿՏԲԿ հիմնադիր փաստաթուղթը՝ կանոնադրությունը, ստորագրվել է 1999թ. Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի կառավարությունների և Եվրամիության կողմից:

ԿՏԲԿ Հայաստանյան գրասենյակը գործում է 2003 թվականից և պատասխանատու է ԿՏԲԿ տարածաշրջանային և ազգային մակարդակում գործունեության և ծրագրերի իրականացման համար:

Ի՞ՆՉ ԾՐԱԳՐԵՐ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

    ԿՏԲԿ-ի արաքելությունն է աջակցել Հայաստանին Կովկասի երկրներում բնապահպանական խնդիրների լուծմանը, ստեղծել քաղաքացիական հասարակություն, ներգրավել բնակչությանը որոշումների կայացման գործընթացում, ապահովել տեղեկատվության ազատ փոխանակում, աջակցություն ցուցաբերել ազգային և տարածաշրջանային հասարակական կազմակերպությունների, կաոավարման համակարգի, բնակչության, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի  միջև համագործակցությանը:

ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐ

    Եվրոպական Խորհուրդը հանդիսանում է Կովկասի  ՏԲԿ-ի հիմնական հովանավորը: Համաձայն ԱՄՆ-ի կառավարության և ԿՏԲԿ-ի միջև ստորագրված պայմանագրի  ԱՄՆ-ն ևս հանդիսանում է հիմնական հովանավորներից մեկը: ԿՏԲԿ-ն արժանացել է նաև Դանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությանը:

ԿՈՎԿԱՍԻ ՏԲԿ-Ի ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Կովկասի ՏԲԿ-ի ղեկավար անձնակազմը բախկացած է 9 անդամներից: Այն ներկայացված է հետևյալ տեսքովª

  • 3 ներկայացուցիչ կառավարական համակարգից (մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր մասնակից երկիր)
  • 3 ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր մասնակից երկիր)
  • 2 ներկայացուցիչ և 1 դիտորդ – անդամ հովանավոր երկրներից
  • 1 ներկայացուցիչ գիտության/բիզնեսի ոլորտից
  • Կազմակերպության գործունեությունը հսկելու և ռազմական քայլեր մշակելու նպատակով Վարչությունը հանդիպում է տարեկան 4 անգամ:

Միջազգային Խորհրդատվական Խորհուրդը, րռը նաև հանդիսանում է շահագրգիռ կողմերի ներկայաչցությունը, կազմված է 22 անդամից: Այն ներկայացված է հետևյալ տեսքով`

  • 6 ներկայացուցիչ կառավարական համակարգից (երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր մասնակից երկիր)
  • 6 ներկայացուցիչ հասարակական կազմակերպություններից (երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր մասնակից երկիր)
  • 6 անկախ ներկայացուցիչ (գիտություն, բիզնես, ԶԼՄ կամ հասարակություն) (երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր մասնակից երկիր)
  • 4 ներկայացուցիչ հովանավոր երկրներից:

Կովկասի ՏԲԿ-ում աշխատում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները:

ԿՏԲԿ մասնագիտացված ոլորտները

  • Վերականգնող էներգիայի աղբյուրներ  և էկո-համայնք:
  • Բնապահպանական կառավարում:
  • Բնապահպանական կրթություն:
  • Ագրո կենսաբազմազանություն:
  • Իրազեկության բարձրացում:
  • Բնապահպանական ազդեցության գնահատում:
  • Բնական պաշարների կայուն օգտագործում:
  • Բնապահպանական քաղաքականություն:
  • Էներգոխնայողություն:
  • Աղետների ռիսկերի նվազեցում:
  • Կարողությունների հզորացում:
  • Կլիմայի փոփոխություն:
  • Կայուն հողօգտագործում:
  • Օրգանական գյուղատնտեսություն:
  • Համայնքային անտառկառավարում:
  • Էկոլոգիապես մաքուր սննդի արտադրություն:

Որոնել

Ընտրել օրը:

Սկսել Որոնումը