29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

09

Feb

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպո...

08

Feb

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի գենդերային զգայունության դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի...

02

Հուլ

“Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով”

 

Հիմնական ֆինանսավորողներ։ ԵՄ, Գերմանիայի միջազգային համագործակցություն(GIZ)

Ժամանակահատված։ 2011-2015թթ.

Հիմնական նպատակ։ Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները՝ նպատակ ունենալով ապահովելու ագրոկենսաբազմազանությունը՝ հատկապես արիդ և սեմիարիդ խոցելի էկոհամակարգերում և կենսամիջավայրը՝ տեղական համայնքներում։

 

Ծրագրի մասին:

Կովկասի տարածաշրջանն առանձնանում է իր բացառիկ գյուղատնտեսական մշակաբույսերով և դրանց վայրի ցեղակիցների բազմազանությամբ։ Առկա ագրոկենսաբազմազանության պահպանումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսության կայունության և տեղական համայնքների բարեկեցության համար։ Այն հատկապես ակնհայտ է դարձել կլիմայի փոփոխության պայմաններում։

Կլիմայի փոփոխության արդյունքում սպասվում է արիդ և սեմիարիդ էկոհամակարգերի ագրոկենսաբազմազանությաննվազում, որի խոցելիությունը հաստատված է Հարավային Կովկասի երեք երկրներում իրականացված մի շարք ուսումնասիրություններով։

Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով ծրագիրն իրականացնում է Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնը ԿՏԲԿ։

 

tputiki              Մասրենի

Նպատակներ։

  1. Նպաստել ագրոկենսաբազմազանության պահպանությանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ ազգային և տեղական մակարդակներով հարմարվողականության աջակցման քաղաքականություն կիրառելու ճանապարհով։
  2. Արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում բարելավել ինստիտուցիոնալ և անհատական կարողությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ, ագրոկենսաբազմազանության և բնակչության կենսամակարդակի կայունության ապահովման նպատակով։
  3. Աջակցել կլիմայի հետագա փոփոխության նկատմամբ տեղական համայնքների կայունության ամրապնդման խնդիրների լուծման մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը՝ ընտրված տարածաշրջաններում։
  4. Ծրագիրը կնպաստի կայուն ապրելակերպի խթանմանը և աղքատության դեմ պայքարին
  5. Կլիմայի փոփոխության ազդեցությանն ու դրա սոցիալ-տնտեսական հարթությանն առնչվող խնդիրների առավել լավ ընկալմամբ՝ հատկապես ներգործող էկոհամակարգերի ամբողջականության, գյուղական արտադրության և սննդի անվտանգության վրա։
  6. Հարմարվողականության փորձառության ներկայացմամբ, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտի զարգացմամբ, հաշվի առնելու՝ կլիմայի փոփոխության խնդիրները պլանավորման, տեղական կարողությունների հզորացման գործընթացում, կայունացնելու՝ տեղական կենսամակարդակը ի դեմս կլիմայի փոփոխության և կրկնօրինակման քաղաքականության մշակման գործընթացում, տարածելու՝ գործողությունների արդյունքները և առաջնակարգ լավագույն փորձը Հարավային Կովկասի այլ տարածաշրջաններում։

 

mardikner2             mardikner1

 

Իրականացված գործողությունները։

  1. Իրականացնել առաջնային տարածքների դաշտային գույքագրում և մշակել խոցելիության նկարագրեր՝ ագրոկենսաբազմազանության ռեսուրսների համար առավել խոցելի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում։
  2. Իրականացնել կլիմայի փոփոխության պայմաններում կենսաբազմազանության և գյուղատնտեսության պահպանման հետ առնչվող ազգային/համայնքային զարգացման ռազմավարությունների և պլանների բացթողումների վերլուծություն։
  3. Վերանայել առկա ինստիտուցիոնալ կարողությունները ազգային/համայնքային մակարդակներում՝ ներառելով կլիմայի և ագրոկենսաբազմազանության փոփոխության հիմնահարցերը ազգային և համայնքային զարգացման քաղաքականություններում և պլաններում։
  4. Վերանայել ավանդական ֆերմերային համակարգերը և համայնքային գիտելիքների մակարդակը ագրոկենսաբազմազանության արտադրանքի վերաբերյալ՝ բացահայտելու նրանց հարմարվողականության բնութագրերը ուղղված կլիմայի փոփոխության դիմակայմանը։
  5. Կազմակերպել ուսուցումներ որոշումներ կայացնողների և տեղական բնակչության համար՝ ագրոկենսաբազմազանությանև կայուն գյուղատնտեսական զարգացման պրակտիկայի վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման համատեքստում։
  6. Մշակել մեթոդաբանություն և ներկայացնել հասարակական մոնիտորինգի համակարգ՝ էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման նպատակով։
  7. Իրականացնել հարմարվողականության պիլոտային ծրագրեր ընտրված համայնքներում։
  8. Իրականացնել տեղեկատվական քարոզարշավ երեք երկրների այլ համայնքներում՝ իրականացված հարմարվողականության գործողությունների արդյունքում լավագույն փորձի կրկնօրինակման տարածման նպատակով։

 

 

 

 

 

 

 

 

 

miban            lchak

 

Վերջնարդյունքներ։

  1. Տեղական համայնքներում բարձրացված է ագրոկենսաբազմազանության և կենսապայմանների վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցության վերաբերյալ իրազեկության մակարդակը:
  2.  Բարձրացված էազգային ու տեղական իշխանությունների կարողությունները կլիմայի փոփոխության հիմնահարցերի, ինչպես նաև դրանց պլանավորման և տեղական զարգացման ռազմավարությունների և պլանների մեջ ինտեգրման վերաբերյալ:
  3. Գյուղատնտեսության, անտառտնտեսվարման, հողերի կառավարման և ագրոկենսաբազմազանությանպահպանությանմեջ ներգրավված ազգային ինստիտուտների միջև համակարգումը երեք երկրներում հզորացված է:
  4. Տեղական բնակչության (ներառյալ դպրոցականների) վերստուգման և գնահատմանկարողություններըագրոկենսաբազմազանությանվրա կլիմայի փոփխության հնարավոր ազդեցությունների վերաբերյալ հզորացված են:
  5. Խթանված է լավագույն փորձառության փոխանակումը

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը