29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

09

Feb

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպո...

08

Feb

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի գենդերային զգայունության դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի...

09

Փետ

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպում է դասընթաց գենդերային զգայունության վերաբերյալ, որը կիրականացվի ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) և Ծրագրի Ազգային Իրականացնող Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոն հիմնադրամի (REC Caucasus) կողմից։ Դասընթացը ԿՏԲԿ-ի կողմից իրականացվող «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության» ու Շրջանաձև տնտեսության հետ կապված աշխատանքների մասն է կազմում։ Դասընթացը նպատակ ունի տեղական շահագրգիռ կողմերին և փորձագետներին ընձեռել գենդերային ինտեգրման հմտություններ, ինչպես նաև ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության (UNIDO) հանձնառության համաձայն՝ աջակցել կայուն արդյունաբերական արտադրությանը և զարգացմանը՝ վերացնելով կանանց և տղամարդկանց սոցիալական ու տնտեսական անհավասարությունները: Հայաստանում միջոցառումը տեղի կունենա 2021թ-ի փետրվարի 8-ին և 9-ին՝ ZOOM հարթակում, և ուղղված կլինի ՌԱՄԱ համատեքստում գենդերային գիտելիքների և զգայունության զարգացմանը։

Դասընթացի նպատակներն են` ծրագրի անձնակազմին, գործընկերներին և այլ շահագրգիռ կողմերին գենդերային հավասարությանը ծանոթացումը, մասնակիցների գենդերային զգայունության զարգացումը, գենդերային ինտեգրման հնարավորությունների բացահայտումը ՌԱՄԱ-ի և Շրջանաձև տնտեսության պրակտիկայում, ծրագրի գործընկերների՝ հատկապես մասնավոր ընկերությունների համար գենդերային ինտեգրման օգուտների ուսումնասիրումը, ինչպես նաև գենդերային վերլուծության, գենդերային ինտեգրման և գենդերային հատուկ գործունեության իրականացման հիման վրա հմտությունների ստեղծումը:

Մասնակիցները կսովորեն․

  • Հիմնական հասկացություններ. գենդեր և սեռ, խտրականություն, հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ, գենդերային ընդգրկում
  • Գենդերային կարծրատիպերը և ինչպես են դրանք ազդում որոշումների կայացման վրա
  • Գենդերային օրենսդրական դաշտը` ազգային և միջազգային
  • Ծրագրում ընդգրկված երկրներում գենդերի վերաբերյալ հիմնական վիճակագրությունն ու պարամետրերը
  • Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրության ու Շրջանաձև տնտնեսության գենդերային ասպեկտները։

Դասընթաց–սեմինարին կմասնակցեն Շրջակա միջավայրի նախարարության, ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության, ՌԱՄԱ փորձագետների, Ծրագրի Ազգային Իարականացնողի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի ու ՓՄՁ ներկայացուցիչներ:

Տեղեկատվության համար կից տրված է նախնական օրակարգը:

Դասընթացը տեղի կունենա Zoom հարթակում, ըստ հետևյալ հղումների․

Հանդիպման վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Արմինե Հայրապետյանին (ԿՏԲԿ)․ armine.hayrapetyan@rec-caucasus.am

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը