21
Հուլ
Բիզնես օրինակներ/Ցուցադրական նախագծերի ընտրության չափանիշներ և գործընթացներ
Հայաստանում ցուցադրական նախագծերի իրականացում մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության ոլորտում՝ կայուն և շրջանաձև փաթեթավորման նորարությունների ներդրմամբ։
Համատեքստ
«ԵՄ Կանաչ գործարքի պատրաստվածության խթանում Արևելյան գործընկերության երկրներում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կոնսորցիումի կողմից և ֆինանսավորվում է Գերմանիայի Շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարարության (BMUKN) կողմից։
Ծրագիրն իրականացվում է Գերմանական Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) կողմից՝ Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության (OECD), Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի (RECC), Մոլդովայի Հանրապետությունում Եվրոպական Բիզնես Ասոցիացիայի (EBA Moldova) և Ուկրաինայի Ազգային Գիտությունների Ակադեմիայի Տնտեսագիտության և Կանխատեսումների ինստիտուտի(IEF) հետ համագործակցությամբ։ PROGRESS ծրագրի շրջանակում, Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի հայաստանյան գրասենյակն աջակցում է երկրում ցուցադրական նախագծերի իրականացմանը՝ ուղղված մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության արժեշղթաներում կայուն, շրջանաձև և կլիմայի տեսանկյունից դիմակայուն փաթեթավորման լուծումների խթանմանը:
Նպատակ և ակնկալվող արդյունքներ
Ցուցադրական նախագծերի մշակումն ու իրականացումը խթանելու նպատակով հայտարարված այս հրավերի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, էկոլոգիապես պատասխանատու և կլիմայակայուն փաթեթավորման լուծումներ սննդի հետ առնչվող ոլորտներում՝ հատկապես մրգերի, հատապտուղների և ընկույզի արտադրության ոլորտներում։
Նախագծերը պետք է`
- իրականացվեն բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում,
- նախագծերը պետք է նպատակ ունենան նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտվածությունը, աջակցել ավանդական պլաստիկի փոխարինմանը վերամշակվող կամ գյուղատնտեսական թափոնների վրա հիմնված այլընտրանքներով,
- նպաստեն Հայաստանում կայուն առևտրի և ռեսուրսաարդյունավետ արտադրության պատրաստվածության բարձրացմանը,
- հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (նվազեցնել՝ Reduce, վերօգտագործել՝ Reuse, վերամշակել՝ Recycle, և ըստ անհրաժեշտության՝ մերժել՝ Refuse և վերականգնել՝ Recover)՝ խթանելով թափոնների կանխարգելման և շրջանաձև տնտեսության մշակույթը,
- հստակ ներկայացնեն կայուն փաթեթավորման և սննդի արդյունաբերության կապը, օրինակ՝ ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կամ համապատասխան գյուղատնտեսական մթերքների արտահանման ավելի լավ հնարավորությունների տեսանկյունից։
Թվային գործիքների կամ թվայնացման բաղադրիչների ներառումը կդիտարկվի որպես առավելություն, քանի որ դրանց միջոցով էապես կբարձրացնեն նախագծերի արդյունավետությունը, մոնիթորինգը և մասշտաբայնությունը։
Ակնկալվող վերջնարդյունքներ՝
- Վերամշակվող, կենսաքայքայվող կամ ագրո թափոնների վրա հիմնված փաթեթավորման այլընտրանքների կիրառություն։
- Արտադրողների և վերամշակողների իրազեկության և կարողությունների բարձրացում։
- Հայտատուների կողմից նվազագույնը 10% համաֆինանսավորում` դրամական կամ ոչ-դրամական (in-kind)։
- Իրականացված նախագծեր հիմնված պետք է լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (Նվազեցում՝ Reduce, Վերօգտագործում՝ Reuse, Վերամշակում՝ Recycle, Մերժում՝ Refuse, Վերականգնում՝ Recover)։
Համապատասխանության չափանիշներ՝
Կդիտարկվեն այն հայտերը, որոնք ներկայացրել են Հայաստանում իրավաբանական գրանցված կազմակերպությունները, որոնց գործունեությունն առնչվում է գյուղատնտեսության, ագրո-սննդամթերքի վերամշակման, վերամշակման տեխնոլոգիաների, փաթեթավորման կամ շրջանաձև տնտեսության լուծումների ոլորտներին։
Դիմել կարող են՝
- Հայաստանում օրինական գրանցված բիզնեսներ,
- քաղաքացիական հասարակության կազմակերպություններ (ՔՀԿ-ներ),
- հետազոտական ինստիտուտներ,
- սոցիալական ձեռնարկություններ,
- կոնսորցիումներ։
Իրավասու դիմորդները պետք է՝
- Լինեն գրանցված ՀՀ տարածքում,
- Գործեն գյուղատնտեսության, ագրո-վերամշակման կամ կայուն փաթեթավորման հետ առնչվող ոլորտներում,
- Առաջարկեն նախագծեր՝ ուղղված շրջանաձև, ռեսուրսաարդյունավետ կամ ագրո-թափոնների վրա հիմնված փաթեթավորման լուծումներին,
- Նախատեսեն առնվազն 10% համաֆինանսավորում (դրամական և/կամ ոչ-դրամական):
Առաջնահերթ ուղղություններ՝
Նախագծային առաջարկները պետք է հստակ անդրադառնան հետևյալ փաթեթավորման թեմաներից առնվազն մեկին՝
- Կենսաքայքայվող, կոմպոստացվող կամ գյուղատնտեսական թափոնների վրա հիմնված փաթեթավորման ձևաչափերի մշակում։
- Պլաստիկի կամ բազմաշերտ փաթեթավորման փոխարինում՝ վերամշակվող թղթե/հատիկային լուծումներով։
- Թվային գործիքներ՝ փաթեթավորման կյանքի ցիկլի վերահսկման, հետագծելիության կամ սպառողի ներգրավման համար։
- Վերօգտագործվող կամ մոդուլային փաթեթավորման ձևաչափեր՝ հարմար փոքր արտադրողների համար։
- Շուկայի հասանելիության և արտահանման պատրաստվածության բարելավում՝ սննդային անվտանգության և ԵՄ ստանդարտներին համապատասխան։
Նախագծի տևողություն և բյուջե
Յուրաքանչյուր նախագիծ պետք է իրականացվի առավելագույնը 24 ամսվա ընթացքում՝ ավարտվելով ոչ ուշ քան 2027 թվականի նոյեմբերին։
Հայտատուները կարող են դիմել ֆինանսավորման՝ սկսած 5,000-ից մինչև 25,000 եվրոյի (համարժեքը ՀՀ դրամով) սահմաններում։ Յուրաքանչյուր հայտատու պետք է համաֆինանսավորման (դրամական կամ ոչ դրամական) միջոցով ներդնի ընդհանուր նախագծային բյուջեի առնվազն 10 տոկոսը։
Հայտատուները պետք է պարտավորվեն, որ տրամադրվող սարքավորումները կաջակցեն գյուղացիներին և գյուղատնտեսական գործունեությանը։ Պետք է երաշխավորվի հանրային շահը։ Հայտատուները կիսվելու են իրենց փորձով շահառու անձանց և կազմակերպությունների հետ, կկազմակերպեն վերապատրաստումներ և հնարավորինս կկիսվեն լայն հասարակության հետ կայուն գործելակերպով ու արդյունքներով ։
Գնահատում և ընտրության չափանիշներ
Նախագծերը կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝
Չափանիշ | Գնահատման նկարագրություն | Գնահատման միջակայք | Տոկոսային կշիռ (%) |
Շահառուների ներառում | Գնահատե’ք, թե արդյոք ներկայացված տվյալները իրատեսական են և ներառում են թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի շահառուներին։ | 1–10: 1 (ցածր ներառականություն) մինչև 10 (բարձր ներառականություն) | 15% |
Հիմնական թեմատիկ համապատասխանություն | Գնահատե՛ք նախագծի համապատասխանությունը հիմնական թեմատիկ ուղղություններին (օրինակ՝ կլիմայի դիմակայունություն, կայունություն, կլիմայի հարմարողականություն)։ | 1–10: 1 (համապատասխանության ցածր մակարդակ) մինչև 10 (համապատասխանության բարձր մակարդակ) | 15% |
Երկրորդական թեմատիկ համապատասխանություն | Գնահատե՛ք նախագծի ներդրումը երկրորդական թեմատիկ ոլորտներում՝ ընդլայնելով համապատասխանությունը ծրագրի ընդլայնված նպատակներին։ | 1–10: 1 (ցածր ներդրում) մինչև 10 (բարձր ներդրում) | 5% |
Կառավարության հետաքրքրություն և սիներգիա | Գնահատե՛ք նախագծի համապատասխանությունը կառավարության ռազմավարություններին, քաղաքականություններին և դրա համադրման աստիճանը ընթացիկ նախաձեռնությունների հետ։ | 1–10: 1 (համապատասխանության ցածր մակարդակ) մինչև 10 (համապատասխանության բարձր մակարդակ) | 15% |
Կրկնօրինակման հնարավորություն | Գնահատե՛ք նախագծի հնարավորությունը հարմարեցվելու կամ մասշտաբավորվելու այլ համատեքստերում կամ տարածաշրջաններում։ | 1–10: 1 (ցածր ներուժ) մինչև 10 (բարձր ներուժ) | 15% |
Աջակցող կառույցներ | Գնահատե՛ք նախագծի հաջող իրականացման համար հասանելի աջակցող կառույցների համապատասխանությունն ու ներուժը։ | 1–10: 1 (թույլ կառուցվածքներ) մինչև 10 (ուժեղ կառուցվածքներ) | 5% |
Բարենպաստ միջավայր | Գնահատե՛ք, թե որքանով է նախագծի իրականացումը աջակցվում հնարավորություն ստեղծող միջավայրի (քաղաքականություններ, ենթակառուցվածքներ, մարդկային ռեսուրսներ) կողմից։ | 1–10: 1 (թույլ միջավայր) մինչև 10 (ուժեղ միջավայր) | 5% |
Բնապահպանական կայունություն և կլիմայի հարմարվողականություն | Վերլուծե՛ք նախագծի ներուժը՝ բարելավելու շրջակա միջավայրի կայունությունը և խթանելու կլիմայի հարմարվողականությունը։ | 1–10: 1 (ցածր կայունություն) մինչև 10 (բարձր կայունություն) | 20% |
Գենդերային զգայունություն | Գնահատե՛ք, թե որքանով է նախագիծը նպաստում գենդերային ներառականությանը և խթանում հավասար հնարավորություններ կանանց համար։ | 1–10։ 1 (ցածր զգայունություն) մինչև 10 (բարձր զգայունություն) | 5% |
*Նորարարությունը, հաջող փորձառության վրա հիմնված լինելը և աշխատատեղերի ավելացումը կդիտարկվեն որպես առավելություն:
Լրացուցիչ չափանիշներ |
Նորարարություն | Գնահատե՛ք նախագծի նորարարությունը՝ նոր տեխնոլոգիաների, գործընթացների կամ մեթոդների կիրառում։ | 1–10: 1 (ցածր նորարարություն) մինչև 10 (բարձր նորարարություն) | 10% |
Հիմնված հասանելի հաջողված փորձառության վրա | Գնահատե՛ք, թե որքանով է նախագիծը համապատասխան կամ հիմնված առկա հաջող փորձառությունների վրա։ | 1–10: 1 (համապատասխանության ցածր մակարդակ) մինչև 10 (համապատասխանության բարձր մակարդակ) | 5% | |
Աշխատատեղերի ավելացում | Գնահատե՛ք, թե որքանով է նախագիծը նպաստում աշխատատեղերի ստեղծմանը կամ բարելավմանը։ | 1–10: 1 (ցածր ազդեցություն) մինչև 10 (բարձր ազդեցություն) | 5% |
Ընտրված բոլոր նախագծերը կանցնեն Շրջակա միջավայրի և կլիմայի գնահատում՝ համաձայն PROGRESS ծրագրի մեթոդաբանության։
Հայտադիմումի փաթեթ
Հայտատուները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը․
- Դիմումի ձև (Հավելված I):
- Մանրամասն բյուջե (Հավելված II):
- Գործունեության պլան / աշխատանքային պլան (Հավելված III):
- Համաֆինանսավորման պարտավորության ապացույց (Հավելված IV):
- Հայտատու կազմակերպության գրանցման վկայական:
- Լրացուցիչ: Ընտրովի կարելի է ներկայացնել պատկերային նյութեր, տեխնիկական նախագծեր կամ հղումներ:
Վերջնաշամկետ և հետադարձ կապ
Հայտերը պետք է ուղարկվեն էլ․ փոստով՝ inforeccaucasus@gmail.com հասցեին։
Վերջնաժամկետ՝ 21/08/2025 թ․, ժ. 18:00՝ Երևանի ժամանակով։
Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվի։