29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

09

Feb

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպո...

08

Feb

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի գենդերային զգայունության դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի...

Հող

Ծրագիր։ «Հողի կայուն կառավարում հարավային կովկաս տարածաշրջանում հողի դեգրադացիայի կրճատման և աղքատության կրճատման համար»։

Ծրագրի մասնակից երկրները։ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան

Ծրագրի տևողությունը։ 36 ամիս

 

Հողի դեգրադացումը համարվում է գլոբալ բնապահպանական վտանգ։ Կովկաս էկո-տարածաշրջանի գլոբալ նշանակություն ունեցող կենսաբազմազանությունը արագորեն վերանում է։ Տարածաշրջանի անապատացման մակարդակի աճը, անտառահատումները և կենսաբազմազանության կորուստը իրենցից մեծ վտանգ են ներկայացնում։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկաս տարածաշրջանը կարող է կանգնել ճգնաժամային իրավիճակի առջև՝ անապատացման բարձր մակարդակի և տարածաշրջանին բնորոշ էկոհամակարգերին հասցվող (հատկապես լեռնային, անտառային, խոնավ տարածքների և նման էկոհամակարգերին) այլ սպառնալիքների պատճառով։ Այս ամենը հիմնականում աղքատության, բնական ռեսուրսների վատ կառավարման և կլիմայական տարբեր գործոնների ու անհամապատասխան գյուղա­տնտեսական գործունեության արդյունք է։ Հարավային Կովկասում կարելի է հանդիպել հողի դեգրադացիայի բազում ձևերի, ինչպիսիք են օրինակ անապատացումը, քամու և ջրի էրոզիան, սողանքները, գերարածեցումը, հողի գերօգտագործումը: Հողի դեգրադացիան մեծ ազդեցություն է թողնում տեղական տնտեսությունների վրա։ Հողի բերրիության աստիճանն ընկնում է, մշակովի հողատեսքերի քանակը նվազում է, բերքի որակը ընկնում, և վերջիվերջո աճում է աղքատությունը։ Հողի դեգրադացիան՝ հատկապես անապատացման երևույթները, առաջացրել են գյուղական բնակչության միգրացիա, խաթարել տնտեսական զարգացման հեռանկարները, խորացրել տարածաշրջանային հակամարտությունները ու անկայունությունը, վտանգել տեղաբնակների ապրուստը և ապրուստի միջոցները։ Խնդիրը շատ բարդ է և կարիք ունի բնապահպանական, սոցիալական ու տնտեսական վերլուծությունների և արդյունավետ տարածաշրջանային և ազգային գործողությունների ծրագրերի մշակման։ Հողի անապատացման դեմ պայքարի համար տարածաշրջանի երկրների միջև համագործակցության հարցը բարձրացվել է 2002 թ. -ին Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի կողմից իրականացված «Հարավային Կովկասի երկրներում երաշտի և եողի անապատացման խնդիրների մասին» միջազգային կոնֆերանսում։

Վերջին տարիներին տարածաշրջանում անապատացումը ինտենսիվացել է և շատ տարածքներ արդեն դեգրադացվել են, սակայն այս խնդիրի վերաբերյալ տարածաշրջանային մակարդակի քայլեր չեն արվել։

Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի հողի դեգրադացիայի դեմ պայքարի ջանքերը երևացին «Հողի կայուն կառավարում հարավային կովկաս տարածաշրջանում հողի դեգրադացիայի կրճատման և աղքատության կրճատման  համար» ծրագրում։ Այս ծրագրի նպատակն էր անապատացման դեմ պայքարի, բնական պաշարների բազայի ամրապնդման և գյուղատնտեսության ոլորտի վերականգման միջոցով ապահովել էկոհամակարգի ֆունկցիաները, շարունակական ամբողջականությունը, վերացնել աղքատությունը և բարձրացնել Հարավային Կովկասի երկրների գյուղական ֆերմերների պարենային անվտանգությունը և եկամուտները։ Ծրագիրն կիրականացվի ամբողջ տարածաշրջանում և կքննարկի Հարավային Կովկասի քաղաքականության ու ինստիտուցիոնալ խնդիրները, ինչպես նաև փոքր համայնքների կայուն լուծում առաջարկող նախաձեռնությունների լուսաբանման նպատակով կղեկավարի սահմանային ջրբաժանների տեղական ծրագրերը։

Ծրագրի հատուկ նպատակները։

1.Քաղաքականության ամրապնդում, պլանավորված ու կառավարվող միջավայրերի ստեղծում Հարավային Կովկաս տարածաշրջանի սահմանային ջրբաժանների կայուն հողերի կառավարման տարբերակների լուսաբանման համար։

2. Խոցելի էկոհամակարգերի պահպանման և ցանքի մասին գիտելիքների տարածման և վերարտադրման ռազմավարության մշակման միջոցով ձեռք բերված լավագույն փորձի շնորհիվ գյուղացիներին ցուցադրել ջրբաժանի վրա հիմնված կայուն հողերի կառավարման ու այլընտրանքային կենսապայմանների օգուտները:

 

 

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը