Արտակարգ Իրավիճակների Ռիսկերի Նվազեցում
Նվազեցման (ԱԻՌՆ) չափանիշները ստեղծված են ապրուստի միջոցների, համայնքների ու համայնքներում ապրող անհատներին աղետների վտանգների բացասական ազդեցություններից պաշտպանելու նպատակով։ Այս արվում է մեղմացման, պատրաստվածության ու շահերի պաշտպանության միջոցով։ Մեղմացումը նվազեցնում է աղետների ծավալը, ուժգնությունը և ազդեցությունը։
Պատրաստվածությունը ամրապնդում է համայնքների աղետներին դիմակայելու, պատասխանելու ու դրանցից վերականգնվելու կայունությունը և ճնշված համայնքի կարողությունների դեպքում կառավարության կողմից բերված նոր գործընկերների ու այլ շահագրգիռ կողմերի արագ ու համապատասխան միջամտությունների կատարումը։ Շահերի պաշտպանությունը նշանակում է սոցիալական, քաղաքական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների բարենպաստ ազդեցության միջոցով նպաստել վտանգների ազդեցությունների պատճառների և ծավալների կրճատմանը։ Այսպիսով ԱԻՌՆ-ն կարող է նաև դիտարկվել, որպես կենսաապահովման անվտանգության ամրապնդում, խոցելիության նվազեցում և կայուն կենսաապահովմանը հասնելու հնարավորությունների բարձրացում։
Կլիմայի փոփոխությունը և դրա հնարավոր բացասական ազդեցությունները՝ ավելացած փոթորիկները ու ջրհեղեղները ազդելու են Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի նման զարգացող երկրների գյուղական բնակավայրերում ապրող ամենախոցելի համայնքների բնակչությանը։ Շատ կարևոր է հասկանալ կլիմայի փոփոխության որդեգրման ու աղետների ռիսկերի նվազեցման հետ դրա կապի կարևորությունը։ Սա շատ է հանդիպում Բանգլադեշում և նման երկրներում, որտեղ որդեգրումը կլիմայի փոփոխության դեմ պայքարի հիմնական մեթոդն է։ Փոխադարձաբար միմյանց ամրապնդող երկու խնդիրներն են աղետների ռիսկը և կլիմայի փոփոխությունը։ ԱԻՌՆ-ն կարող է օգտագործվել, որպես հզոր գործիք հասկանալու տվյալ տարածքներում ապրող համայնքների առջև ծառացած սպառնալիքները, որոնք համապատասխանաբար մշակվում են պատրաստվածության եւ հարմարեցման մեթոդներով:
Ծրագրեր: Հայացք ճակատային գծից
Աղետները առավել վնասաբեր են զարգացող երկրների համար. ավելի փոքր տնտեսություն և ավելի թույլ ենթակառուցվածք, ավելի մեծ մարդկային և զարգանալու իրավիճակների վնասների արժեքներ։ Հայաստանի բոլոր տարածաշրջաններում բնական աղետների նկատմամբ խոցելիության նվազեցման նպատակով ԿՏԲԿ հայաստանյան գրասենյակը Օքսֆամի գրասենյակի հետ համատեղ Հայաստանում իրականացնում է Հայացք ճակատային գծից հետազոտական-ուսուցողական ծրագիր։ Ծրագիրը աջակցում է ազգային, տարածաշրջանային և տեղական հետաքրքրություններին `աղետների և հետևանքների ազդեցությունը մեղմելու համար պատրաստվածության և աղետների կառավարման հմտությունների բարելավման համար, որոնք զգալիորեն ավելացել են տարիների ընթացքում։
Ծրագիրը հիմնվել է GNDRի կողմից՝ ECHO-ի հետ համատեղ և նպատակ ունի բնակչության շրջանակում ձևավորելու կանխարգելման մշակույթ, որն ուղղված կլինի անհրաժեշտ փաստերի և գիտելիքների ապահովմանը, ռիսկային համայնքների հիմնական խնդիրների և սահմանափակումների բացահայտմանն ու գործնական առաջարկությունների մշակմանն ու գործընթացի կատարելագործմանն ուղղված ուսուցմանը և պլանավորման խթանմանը՝ Hyogo Գործողությունների ծրագրի շրջանակում նպաստելով առավել արդյունավետ ԱԻՌՆ քաղաքականության և փորձառության իրականացմանն՝ ազգային ու միջազգային մակարդակներում։ Այս ծրագիրը նաև ղեկավարվում է Քաղաքացիական Հասարակության Կազմակերպությունների (ՔՀԿ) և տեղական մակարդակում Մասնակից Կազմակերպությունների (ՄԿ) կողմից։ Հայաստանի Հանրապետության Արտակարգ Իրավիճակների նախարարությունը պարբերաբար տեղեկացվում է ծրագրի իրականացման և արդյունքների վերաբերյալ։