29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

09

Feb

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպո...

08

Feb

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի գենդերային զգայունության դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի...

Ջուր

Հարավային Կովկասը գտնվում է Քուր-Արաք գետերի ավազանում։ Տարածաշրջանում բոլոր ջրային տարածքները համարվում են ազգային հարստություն, իսկ ավազանում գտնվող երկրների ազգային օրենսդրությունը սահմանում է ջրային տարածքների և համակարգերի կառավարման, օգտագործման և պաշտպանության հիմնական սկզբունքներ։ Հարավային Կովկասի երկրները կայուն կերպով կառավարում են ջրային ռեսուրսները և այդ մեծ ազդեցություն է թողնում ազգային զարգացման, շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության և ծրագրերի վրա, որոնք իրենց մեջ ներառում են նաև կայուն զարգացման մարտահրավերների հիմքում ընկած  աղքատության հաղթահարման և զարգացման ստրատեգիաներ ու ազգային բնապահպանական ծրագրեր։

Հարավային Կովկասի ջրային ռեսուրսների հետ կապված հիմնական խնդիրներն են ջրի որակը, քանակը, վարարումը, կենսամիջավայրի պահպանումը և բիոռեսուրսները։

Քուր-Արաքս գետերի մակերևույթային և ստորերկրյա ջրերի ու ավազանի աղտոտվածությունը, ինչպես նաև քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ թերությունները դժվարացնում են ջրի աղտոտվածության դեմ պայքարը։ Ներկայումս ոչ բավարար մոնիտորինգը, տվյալների անհուսալիությունը և անմատչելիությունը, վատ ենթակառուցվածքները, մարդկանց մոտ խնդրի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքների պակասը և ոչ բավարար հնարավորությունները նպաստում են էկոհամակարգի խոցելիությանը։ Ակնհայտ է նաև , որ որոշ ռեգիոնալ խնդիրներ հանդիպում են նաև Հարավային Կովկասի այլ  երկրներում՝ օրինակ՝ ջրային ռեսուրսների կառավարման տարբեր մոտեցումները, ստանդարտները և մեթոդները, Քուր գետի ողջավազանում տեղեկատու լաբարատորիների կամ տարածաշրջանում նման դասակարգման բացակայությունը։ Որոշ ազգային կազմակերպություններ մասնակցում են Հարավային Կովկասի ջրերի գնահատմանը և տրամադրում են վիճակագրական տվյալներ, ապահովում են շրջակա միջավայրի մասին հաշվետվություններով, կլիմայի փոփոխության շուրջ ազգային հաղորդագրություններով և մակերևույթային, խմելու համար պիտանի և ստորերկրյա ջրերի որակի ու քանակի գնահատումներով։

Ջրային խնդիրների դեմ պայքարում կարևոր դեր է խաղացել Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի «Քուր-Արաքս անդրսահմանային գետավազանի համապարփակ կառավարման հիմքերի ստեղծում» ծրագիրը։

Ծրագիրը բացահայտեց ջրային ոլորտի որոշ խնդիրներ և մշակեց ապագա գործողությունների տարբերակներ, հաշվի առնելով արդեն հայտնի խնդիրները և ջրային ռեսուրսների վրա գործադրվող ճնշումները, ինչպիսիք են սահմանային գետավազաններում ջրի օգտագործման գործառույթների բացահայտումը, աղտոտիչների, սկզբունքների, ջրի որակի ինդեքսի հաշվարկման մեթոդների մաքսիմալ թույլատրելի չափաքանակների համաձայնությունների զարգացումը, ընդհանուր սահմանային ջրային կադաստրի ստեղծումը, երկրների տարածաշրջանային տեղեկատվական և վաղ ահազանգման համակարգերի զարգացումը։

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը