03
Մար
Ռազմավարական էկոլոգիական գնահատման փորձացուցադրական ծրագրի հիմնական նպատակը՝ ազգային մակարդակով ՌԷԳ կիրարկման գործընթացքների կարողությունների զարգացումն է, ինչպես նաև տարբեր շահառուների միջև ՌԷԳ օգուտների վերաբերյալ իրազեկության բարձրացումը:
Ծրագրի հատուկ նպատակներն են.
• ՀՀ «Բնապահպանական ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի գործնական կիրառման հնարավորությունների փորձարկում և ցուցադրում:
• Շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված առաջարկությունների տրամադրում և ընտրված պլանի / ծրագրի փոփոխությունների իրականացում:
• Երկրում ՌԷԳ-ի ազգային օրենսդրական և ինստիտուցիոնալ շրջանակների հետագա բարելավվմանն ուղղված առաջարկությունների մշակում:
• Հայեցակարգի, կառուցվածքի և ելակետային տվյալների մշակում՝ Հայաստանում ՌԷԳ-ի գործնական կիրառման իրականացման նպատակով:
Փորձացուցադրական ծրագիրը կիրականացվի ազգային փորձագիտական խմբի (ՌԷԳ աշխատանքային խումբ) կողմից՝ որակավորում ունեցող ՌԷԳ խորհրդատուների և ՄԱԿ-ի ԵՏՀ քարտուղարության աջակցությամբ, ինչպես նաև Ռազմավարության մշակման համար պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ սերտ համագործակցությամբ և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի իրականացման համար պատասխանատու ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ:
Ծրագրի ընթացքում՝
• Կմշակի հայեցակարգ՝ հրապարակային դարձնելու համար փորձացուցադրական ծրագրից ստացված արդյունքները և բարձրացնելու իրազեկվածությունը ՌԷԳ-ի գործընթացների և օգուտների վերաբերյալ,
• Կամրապնդվեն և կզարգացվեն Հայաստանում ՌԷԳ-ի արձանագրության կիրարկման փորձագիտական ազգային կարողությունները,
• Ազգային և միջազգային փորձագիտական խմբերի կողմից կնախապատրաստվի և հանրությանը կներկայացվի ՌԷԳ-ի զեկույցը՝ «Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ոլորտի ռազմավարական էկոլոգիական գնահատման» վերաբերյալ,
• Կբարելավվեն և կմշակվեն Հայաստանում ՌԷԳ-ի կիրարկման համար իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները՝ համապատասխան օրենքի և օրենսդրական դաշտում առաջարկվող փոփոխությունների փաթեթի ներկայացմամբ:
Իրականացված աշխատանքները
Մինչ այժմ ԿՏԲԿ-ի և ՄԱԿ-ի ԵՏՀ միջև ստորագրվել է երկու հուշագիր Հայաստանում կոշտ թափոնների կառավարման ոլորտում ՌԷԳ-ի կիրարկման վերաբերյալ: Երկրորդ հուշագիրը նպատակաուղղված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձառության մասին» ՀՀ օրենքի համար նոր իրավական փոփոխությունների փաթեթի մշակմանը:
Ծրագրի շրջանակներում ազգային փորձագիտական խումբը սկսել է իր աշխատանքը և մշակման փուլում է ՌԷԳ նախնական նախագծային զեկույցի բազային վերլուծությունը և մեկտեղումը:
Ավարտին են հասցված նախապատրաստական աշխատանքները մարտ ամսին կայանալիք երկու հանդիպումների համար:
1. ՌԷԳ-ի շրջանակում կազմակերպված կարողությունների զարգացման աշխատաժողով՝ ազգային փորձագիտական խմբի և շահագրգիռ կողմերի համար:
2. Կլոր սեղան, որի ընթացքում կքննարկվեն հետագա ռազմավարությունները և օրենսդրական փոփոխությունների փաթեթը, գործող օրենքի պահանջներին համապատասխան՝ ՄԱԿ-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին Անդրսահմանային համատեքստում» կոնվենցիա (Էսպո կոնվենցիա), որը Հայաստանը վավերացրել է 1997թ. փետրվարի 17-ին: