11
Փետ
Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «Կանաչ տնտեսության» ներդրման քաղաքականությունը, որի խնդիրներից մեկը մաքուր արտադրության կազմակերպումն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է փոքր և միջին ձեռնարկատիրական սուբյեկտներում, ուստի «Արդյունավետ և մաքուր բիզնեսի ուղեցույցը» կարող է դառնալ «կանաչ տնտեսության» ձևավորմանը նպաստող նախադրյալներից մեկը:
Բիզնեսի բարգավաճման, մրցունակ արտադրանքի ստեղծման, շուկայական տնտեսությունում գործող ցանկացած ընկերության համար անհրաժեշտ է էկոլոգիապես անվտանգ, աշխարհում ընդունված մեթոդների, միջոցների ու գործիքների ներդրումը: Այս նպատակին է ծառայում «Ռեսուրսների արդյունավետ օգտագործում և մաքուր արտադրություն՝ ՓՄՁ ների համար» մշակված ուղեցույցը: Սույն ուղեցույցի հիմքում դրված է ձեռներեցության ոլորտում դեպի «կանաչ տնտեսության» տանող մեթոդաբանությունը: Այն ստեղծվել է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության և Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ իրականացվող «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» (ՌԱՄԱ) ծրագրի շրջանակներում և լայն հնարավորություններ է ստեղծում շուկայական տնտեսությունում գործող ընկերությունների հիմնական ռազմավարական նպատակների իրականացման համար:
ՌԱՄԱ ծրագիրն ուղղված է կանխարգելիչ բնապահպանական միջոցառումների կիրառմանը, որոնք ենթադրում են ռեսուրսների արտադրողականության բարելավում /արտադրողական ծախսերի, նյութերի, էներգիայի, ռեսուրների օգտագործման նվազեցում/, բնապահպանական ազդեցությունների նվազեցում և մասնագիտական և հանրային բարելավված առողջություն ու անվտանգություն:
ՌԱՄԱ ծրագրի ներդրման շնորհիվ հնարավոր կլինի հասնելու շրջակա միջավայրի աղտոտվածության ծավալների նվազեցման, արտադրական և տեխնոլոգիական կարիքների ծախսերի կրճատման, աշխատանքի արդյունավետության բարձրացման, ապրանքների որակի, ինչպես նաև արտադրության պայմանների, ընկերության կարգավիճակի և հասարակական կարծիքի բարելավման:
Photos