02
Հուլ
Հիմնական ֆինանսավորողներ։ ԵՄ, Գերմանիայի միջազգային համագործակցություն(GIZ)
Ժամանակահատված։ 2011-2015թթ.
Հիմնական նպատակ։ Հարավային Կովկասի երկրներում հզորացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության կարողությունները՝ նպատակ ունենալով ապահովելու ագրոկենսաբազմազանությունը՝ հատկապես արիդ և սեմիարիդ խոցելի էկոհամակարգերում և կենսամիջավայրը՝ տեղական համայնքներում։
Ծրագրի մասին:
Կովկասի տարածաշրջանն առանձնանում է իր բացառիկ գյուղատնտեսական մշակաբույսերով և դրանց վայրի ցեղակիցների բազմազանությամբ։ Առկա ագրոկենսաբազմազանության պահպանումը մեծ կարևորություն ունի գյուղատնտեսության կայունության և տեղական համայնքների բարեկեցության համար։ Այն հատկապես ակնհայտ է դարձել կլիմայի փոփոխության պայմաններում։
Կլիմայի փոփոխության արդյունքում սպասվում է արիդ և սեմիարիդ էկոհամակարգերի ագրոկենսաբազմազանությաննվազում, որի խոցելիությունը հաստատված է Հարավային Կովկասի երեք երկրներում իրականացված մի շարք ուսումնասիրություններով։
Կլիմայի փոփոխության հարմարվողականության արձագանքման բացահայտում և իրականացում Հարավային Կովկասի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում ագրոկենսաբազմազանության պահպանման և կայուն օգտագործման նպատակով ծրագիրն իրականացնում է Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնը ԿՏԲԿ։
Նպատակներ։
- Նպաստել ագրոկենսաբազմազանության պահպանությանը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ ազգային և տեղական մակարդակներով հարմարվողականության աջակցման քաղաքականություն կիրառելու ճանապարհով։
- Արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում բարելավել ինստիտուցիոնալ և անհատական կարողությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ, ագրոկենսաբազմազանության և բնակչության կենսամակարդակի կայունության ապահովման նպատակով։
- Աջակցել կլիմայի հետագա փոփոխության նկատմամբ տեղական համայնքների կայունության ամրապնդման խնդիրների լուծման մեխանիզմների մշակմանն ու իրականացմանը՝ ընտրված տարածաշրջաններում։
- Ծրագիրը կնպաստի կայուն ապրելակերպի խթանմանը և աղքատության դեմ պայքարին
- Կլիմայի փոփոխության ազդեցությանն ու դրա սոցիալ-տնտեսական հարթությանն առնչվող խնդիրների առավել լավ ընկալմամբ՝ հատկապես ներգործող էկոհամակարգերի ամբողջականության, գյուղական արտադրության և սննդի անվտանգության վրա։
- Հարմարվողականության փորձառության ներկայացմամբ, կարգավորող և ինստիտուցիոնալ դաշտի զարգացմամբ, հաշվի առնելու՝ կլիմայի փոփոխության խնդիրները պլանավորման, տեղական կարողությունների հզորացման գործընթացում, կայունացնելու՝ տեղական կենսամակարդակը ի դեմս կլիմայի փոփոխության և կրկնօրինակման քաղաքականության մշակման գործընթացում, տարածելու՝ գործողությունների արդյունքները և առաջնակարգ լավագույն փորձը Հարավային Կովկասի այլ տարածաշրջաններում։
Իրականացված գործողությունները։
- Իրականացնել առաջնային տարածքների դաշտային գույքագրում և մշակել խոցելիության նկարագրեր՝ ագրոկենսաբազմազանության ռեսուրսների համար առավել խոցելի արիդ և սեմիարիդ էկոհամակարգերում։
- Իրականացնել կլիմայի փոփոխության պայմաններում կենսաբազմազանության և գյուղատնտեսության պահպանման հետ առնչվող ազգային/համայնքային զարգացման ռազմավարությունների և պլանների բացթողումների վերլուծություն։
- Վերանայել առկա ինստիտուցիոնալ կարողությունները ազգային/համայնքային մակարդակներում՝ ներառելով կլիմայի և ագրոկենսաբազմազանության փոփոխության հիմնահարցերը ազգային և համայնքային զարգացման քաղաքականություններում և պլաններում։
- Վերանայել ավանդական ֆերմերային համակարգերը և համայնքային գիտելիքների մակարդակը ագրոկենսաբազմազանության արտադրանքի վերաբերյալ՝ բացահայտելու նրանց հարմարվողականության բնութագրերը ուղղված կլիմայի փոփոխության դիմակայմանը։
- Կազմակերպել ուսուցումներ որոշումներ կայացնողների և տեղական բնակչության համար՝ ագրոկենսաբազմազանությանև կայուն գյուղատնտեսական զարգացման պրակտիկայի վերաբերյալ՝ կլիմայի փոփոխության ռիսկերի նվազեցման համատեքստում։
- Մշակել մեթոդաբանություն և ներկայացնել հասարակական մոնիտորինգի համակարգ՝ էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման նպատակով։
- Իրականացնել հարմարվողականության պիլոտային ծրագրեր ընտրված համայնքներում։
- Իրականացնել տեղեկատվական քարոզարշավ երեք երկրների այլ համայնքներում՝ իրականացված հարմարվողականության գործողությունների արդյունքում լավագույն փորձի կրկնօրինակման տարածման նպատակով։
Վերջնարդյունքներ։
- Տեղական համայնքներում բարձրացված է ագրոկենսաբազմազանության և կենսապայմանների վրա կլիմայի փոփոխության ռիսկերի և ազդեցության վերաբերյալ իրազեկության մակարդակը:
- Բարձրացված էազգային ու տեղական իշխանությունների կարողությունները կլիմայի փոփոխության հիմնահարցերի, ինչպես նաև դրանց պլանավորման և տեղական զարգացման ռազմավարությունների և պլանների մեջ ինտեգրման վերաբերյալ:
- Գյուղատնտեսության, անտառտնտեսվարման, հողերի կառավարման և ագրոկենսաբազմազանությանպահպանությանմեջ ներգրավված ազգային ինստիտուտների միջև համակարգումը երեք երկրներում հզորացված է:
- Տեղական բնակչության (ներառյալ դպրոցականների) վերստուգման և գնահատմանկարողություններըագրոկենսաբազմազանությանվրա կլիմայի փոփխության հնարավոր ազդեցությունների վերաբերյալ հզորացված են:
- Խթանված է լավագույն փորձառության փոխանակումը