12

Mar

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանը արժեքային շղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ ցույց տան սպառողների և գյուղատնտեսության ու սննդ...

11

24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

ԵՄ BSB 884 «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագիր

parzlich7

Եվրամիության կողմից ֆինանասավորվող BSB – 884 - «Սևծովյան ավազանի երկրների համար Շրջակա միջավայրի պահպանման վերաբերյալ համատեղ մոնիտորինգի» ծրագրի նպատակն է Սևծովյան ավազանի, ազգային պարկերի և հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր խնդիրների բացահայտումը և լուծման ուղիների նախանշումը։ Ծրագիրը հիմնված է Բուլղարական ԱԿՏՈՐՊՈՒՍ (Պլովդիվի համալսարանի՝ Ստրանջա, Մշակույթի, տեխնոլոգիայի, կրթության և զարգացման ասոցիացիա), Ռումինական Դանուբ Դելտա հետազոտությունների և զարգացման ազգային ինստիտուտի, Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի Հայաստանյան գրասենյակի և Վրաստանի ՍԱԲՈՒԿՈ կազմակերպությունների փորձի վրա։ Ծրագիրն ընդգրկում է Բուլղարիայի «Ստրանջա»  ազգային պարկը, Ռումինայի  Դանուբ Դելտայի «Բիո ռեզերվ» համալիրը, Հայաստանի «Դիլիջան» ազգային պարկը և Վրաստանի պահպանվող տարածքների մի մասը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ բարձրացնել շրջակա միջավայրի մոնիտորինգի միջսահմանային համատեղելի տվյալների և տեղեկատվության մատչելիության մակարդակը, Սևծովյան Ավազանի ազգային պարկերում և հատուկ պահպանվող տարածքներում։ Ծրագրի հիմնական արդյունքը կլինի շրջակա միջավայրի վերաբերյալ տվյալների հավաքման, մշակման ու վերլուծության խելացի հարթակի ստեղծումը, որը կիրականացվի ամպային վեբ ծառայության միջոցով, ինչն անհրաժեշտ է սենսորային ցանցերից տվյալների հավաքագրման ինչպես նաև ավտոմատ տեսակապի բովանդակության ապահովման համար: Առցանց մոնիտորինգային համակարգը (ԱՄՀ) Սևծովյան ավազանում`նախատեսված բնապահպանական տվյալների համար կմիավորի չափման տվյալները և կծառայի որպես հարթակ հավաքագրված տեղեկատվության և տվյալների տարածման համար: Խելացի տեխնոլոգիաների առաջընթացը և խելացի անլար սենսորային ցանցերը կօգտագործվեն  բնական կենսամիջավայրի և ինվազիվ տեսակների առկայության վիճակի վերաբերյալ մոնիտորինգ անցկացնելու, ինչպես նաև հեռակառվարվող    տարածքները դիտարկելու համար, որոնք առավելապես կախված են կլիմայի փոփոխությունից և մարդածին ազդեցությունից:

Որոնել

Ընտրել օրը:

Սկսել Որոնումը