29

Jan

Հանրային լսումներ՝ Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների ՇՄԱԳ

According to the RA Law on Environmental Impact Assessment and Expertise / 21.06.2014 HO-110-N / and in accordance with the procedure defined by the decision of the Government of the Republic of Armenia No. 1325-N of November 19, 2014 "On defining the procedure for conducting public notice", on February 7-8, 2022, REC Caucasus will organize public hearings related to EIA on Analysis of Landscape Restoration and afforestation works and reforestation in degrad...

09

Feb

«Գենդերային ինտեգրումը ՌԱՄԱ գործունեության մեջ» դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագիրը (EU4Environment), կազմակերպո...

08

Feb

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի գենդերային զգայունության դասընթաց

«ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի...

18

Սեպ

Երկրորդ Ուսուցման Մամլո Հաղորդագրություն, ԿՏԲԿ Հայաստան

ԿՏԲԿ ՌԱՄԱ ծրագրի շրջանակներում թիմերը կազմակերպեցին երկրորդ ուսուցումը, Ռեսուրսների Արդյունավետություն եւ Մաքուր Արտադրություն ծրագրի շրջանակներում, որը անցկացվեց սույն թվականի սեպտեմբերի 8-11_ը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճում, Երեւանում: Ուսուցման նպատակն էր ներկայացնել գնահատումը, վերլուծությունները եւ աեաջարկությունները կատարված ցուցադրական կազմակերպություններ կատարած փորձագետների կողմից: Ուսուցումը ներառում էր մոդուլների ներկայացում (1-6, ներկայացվել էին առաջին ուսուցման ընթացքում), որն ներառում էր հաջորդ գործողությունների նկարագրություն, որոնց համաձայն փորձագետները պետք է աշխատեն ցուցադրական կազմակերպությունների հետ: Ուսուցման մեկնարկումը հաստատվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության վարճության գլխավոր մասնագետ Ռուզաննա Հարությունյանի կողմից, Անահիտ Սիմոնյանի եւ ՌԱՄԱ-ի հայաստանյան համակարգող՝ Նունե Հարությունյանի կողմից: Այն իրականացվում էր միջազգային փորձագետ՝ Նազիր Աբիջանովի մասնակցությամբ: Ուսուցումը բաղկացած էր երկու հիմնական մասերից: – Մոդուլների ներկայացում (12 մոդուլ) – Փորձագետների ներկայացում Փորձագետների ներկայացումները ներառում էին իրենց՝ ՌԱՄԱ-ի ցուցադրական կազմակերպություններ կատարած այցելությունների վերլուծությունները: Յուրաքանչյուր ներկայացումից հետո իրականացվում էր “հարց եւ պատասխանի” սեսիա: Փորձագետների ներկայացումները ներառում էին իրենց՝ ՌԱՄԱ-ի ցուցադրական կազմակերպություններ կատարած այցելությունների վերլուծությունները: Յուրաքանչյուր ներկայացումից հետո իրականացվում էր “հարց եւ պատասխանի” սեսիա: Միջազգային փորձագետի կողմից ներկայացրած մոդուլները նպատակաուղղված էին ներկայացնելու ծրագրի հիմնական նպատակները եւ մեթոդոլոգիան, որի համաձայն փորձագետները պետք է իրագործեին ծրագիրի հետագա զարգացումները ցուցադրական կազմակերպություններում, հասնելու համար սպասվելիք արդյունքներին: Սույն ներկայացված են այն կազմակերպությունները, որոնց հետ աշխատում են փորձագետները՝ «Կաշի» ԲԲԸ, «ՀԱՏՄ» ՓԲԸ, «Մարիլլա» ՓԲԸ, «Աշտարակ Ձու» ՓԲԸ, «Լուկաշին» Կոոպերատիվ, «Սաթենի» Կոոպերատիվ, «Մալիկա» ՓԲԸ, «ՅՈՒՆԻՖԻՇ» ՓԲԸ, «Մ&Մավր» ԲԲԸ եւ «Արամե&Սոֆի» ՓԲԸ, տեղակայված Հայաստանի տարբեր շրջաններում: Փորձագետների ներկայացումները հիմնված էին ցուցադրական կազմակերպություններում իրենց կատարած աշխատանքի եւ ստացած արդյունքների վրա: Նրանք ներկայացրեցին արտադրական գործընթացի այն հատվածները, որտեղ նկատվում էր ռեսուրսների (էներգիա, տարածք, հող, ջուր եւ այլն) անարդյունավետ օգտագործում: Ընգրկված թեմաներն էին՝ հումքի վերամշակում եւ վերօգտագործում, ջրային պաշարների արդյունավետ օգտագործման բարձրացում, էլեկտրոէներգիայի արդյունավետ օգտագործման բարձրացում (շիկացող լամպերի փոխարինում էներգախնայող լամպերով): Միջազգային փորձագետ Նազիր Աբիջանովը կենտրոնացավ տնտեսական, տեխնիկական եւ շրջակա միջավայրի գնահատման օրինակների եւ ԿՎՎ (կրճատում, վերօգտագործում եւ վերամշակում) սկզբունքների կիրառուման վրա: Ուսուցումն անցկացվեց բավականին ակտիվ կերպով, մասնակիցներին հաջողվեց ստեղծել աշխատանքային, բանակցային մթնոլորտ: Մոդուլների ներկայացմանը հաջորդեց Նազիր Աբիջանովի կողմից առաջարկված գործնական սեսսիան: Փորձագետներին հանձնարարված էր կատարել հաշվարկներ եւ բյուջե կազմել ըստ նախատեսվող ծախսերի: Տվյալ երեքօրյա ներկայացմումների ընթացքում փորձագետների հիմնական նպատակն էր ներկայացնել այն կազմակերպությունների ընդհանուր իրավիճակը, որոնց հետ նրանք աշխատում են: Փորձագետների հիմնական նպատակներից մեկն էր գտնել արտադրական գործընթացի այն հատվածները, որտեղ նկատվում էր ռեսուրսների անարդյունավետ օգտագործում եւ վերացնել դրանք, ինչպես նաեւ գտնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման ալտերնատիվ ուղիներ եւ համապատասխան տեխնոլոգիաներ: Համաձայն փորձագետների ԿՎՎ սկզբունքի կիրառումը խթան կհանդիսանա բիզնեսի զարգացման եւ ֆինանսական հաջողության հասնելու համար: Կազմակերպությունների համար վերջինս կհանդիսանա ծրագրի իրականացման ամենակարեւոր խթանը:

Photos

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը