27
Ապր
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնը (ԿՏԲԿ) հայտարարում է Գնումների փորձագետի թափուր հաստիք՝ «Արևելյան գործընկերության երկրներում Կանաչ գործարքին պատրաստվածության խթանում» (PROGRESS) տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Գերմանիայի Դաշնային Կառավարության Միջազգային կլիմայական նախաձեռնության (IKI) կողմից։ Գնումների փորձագետը կաջակցի Հայաստանում իրականացվող ցուցադրական ծրագրերի համար սարքավորումների, տեխնոլոգիաների և հարակից ծառայությունների գնման գործընթացների արդյունավետ, թափանցիկ և պահանջներին համապատասխան կազմակերպմանը՝ ներառյալ կանաչ և ճշգրիտ գյուղատնտեսության, կայուն փաթեթավորման և շրջանաձև տնտեսության լուծումները։
Դիմորդները պետք է ունենան գնումների ոլորտում համապատասխան փորձ, ցանկալի է՝ դոնորների կողմից ֆինանսավորվող ծրագրերում, ինչպես նաև մրցութային փաստաթղթերի պատրաստման, գնումների ընթացակարգերի, համապատասխանության ապահովման և պայմանագրային գործընթացների աջակցության հմտություններ։ Հայերենի և անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է։ Փորձագետի աշխատանքի տեխնիկական նկարագիրը՝ կից Terms of Reference – Procurement expert GIZ Progress ARM
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը՝ inforeccaucasus@gmail.com հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Գնումների փորձագետ»։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. մայիսի 9:
















