12

Mar

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանը արժեքային շղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ ցույց տան սպառողների և գյուղատնտեսության ու սննդ...

11

Mar

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանը արժեքային շղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ ցույց տան սպառողների և գյուղատնտեսության ու սննդ...

24

Nov

Ցուցադրական նախագծերի մրցույթի հայտարարություն՝ ճշգրիտ գյուղատնտեսություն

12

Մար

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթ – «Ֆերմայից սեղան» կայուն գործելաոճով ցուցադրական ծրագրեր

Համատեքստ

«Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» (PROGRESS) ծրագիրն իրականացվում է Գերմանիայի կառավարության Կլիմայի միջազգային նախաձեռնության (IKI) անունից, որը գործում է ԳԴՀ շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության նախարարության (BMUKN) ներքո: Ծրագիրը նաև ԳԴՀ արտաքին գործերի նախարարության (AA) պատասխանատվությունն է:

PROGRESS ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)-ի կողմից՝ որպես առաջատար իրականացնող կազմակերպություն, համագործակցելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ), Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (REC Caucasus), Մոլդովայի Եվրոպական բիզնես ասոցիացիայի (EBA) և Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության և կանխատեսումների ինստիտուտի (IEF) հետ համատեղ:

Նպատակ և վերջնարդյունքներ

Ցուցադրական նախագծերի մշակման և իրականացման մրցույթի նպատակն է ընտրել նորարարական, գործնական և մասշտաբային ցուցադրական նախագծեր, որոնք առաջարկում են կայուն, շրջակա միջավայրի համար պատասխանատու և կլիմայական պայմաններին դիմակայուն լուծումներ «Ֆերմայից սեղան» էկոտուրիզմի, գյուղատնտեսական զբոսաշրջության գործողությունների համար՝ սննդի հետ կապված ոլորտներում, մասնավորապես՝ մրգերի, հատապտուղների և ընկույզների թեմաներով: Նախագծի իրականացումը պետք է կիրառվի միայն Հայաստանում: Նախագծերը պետք է ուղղված լինեն կայունության բարելավմանն արժեշղթայի տարբեր փուլերում, ներառյալ առաջնային արտադրությունը, բերքահավաքից հետո մշակումը, փաթեթավորումը, լոգիստիկան, սննդի կորստի կրճատումը և շուկա մուտք գործելը: Այս նախագծերը պետք է հիմնված լինեն 3R կամ 5R սկզբունքների վրա (կրճատել, վերօգտագործել, վերամշակել և, որտեղ կիրառելի է, մերժել և վերականգնել), խթանելով թափոնների կանխարգելման և շրջանառուության մշակույթ: Նախագծային առաջարկները պետք է հստակ շեշտադրեն սպառողների և գյուղատնտեսության ու սննդի արդյունաբերության միջև կապը:

 

Նախագծերը պետք է ուղղված լինեն

  • բնապահպանական և ռեսուրսների արդյունավետ կառավարման ցուցանիշների բարելավվմանը,
  • սննդի կորստի և արժեշղթայի ընթացքում առաջացած թափոնների կրճատմանը,
  • արժեշղթաներում ջերմոցային գազերի արտանետման նվազեցմանը և ֆերմերային տնտեսությունների մակարդակում լրացուցիչ եկամտի ապահովմանը,
  • սննդի անվտանգության և հետագծելիության համակարգերի ամրապնդմանը,
  • շրջանաձև տնտեսության սկզբունքների ներառմանը՝ որտեղ կիրառելի է,
  • կլիմայական դիմացկունության ու կայուն արտադրության գործելաոճերի բարելավմանը,
  • «բերքից մինչև ափսե», «հավաքիր և գնիր», «ֆերմայից սեղան» ուղղակի մարքեթինգի/շուկայավարման սկզբունքների իրականացմանը։

Արդյունավետության, մոնիթորինգի կամ մասշտաբայնության բարձրացնելու նպատակով թվային գործիքների կամ թվայնացման բաղադրիչների կիրառումը նախագծային առաջարկներում կդիտարկվի որպես առավելություն։

 

Վերջնարդյունքները ներառում են:

 

  • «Ֆերմայից սեղան» սկզբունքի տրամաբանական ուղու իրագործումը գործողություններում,
  • կայունության/շուկայի հասանելիության չափելի բարելավումներ առնվազն մեկ արժեշղթայի փուլում,
  • Կրկնօրինակելի մոդելներ և արժեշղթայի արդիականացման գործնական առաջարկություններ,
  • Արտադրողների և վերամշակողների շրջանում իրազեկվածության և կարողությունների բարձրացում,
  • նվազագույնը 10% համաֆինանսավորում հայտատուների կողմից (դրամական կամ ոչ֊դրամական),
  • 3R կամ 5R սկզբունքների կիրառմամբ նախագծեր (կրճատել, վերօգտագործել, վերամշակել, մերժել, վերականգնել)։

 Չափանիշներ

Հայտերի վերջնական դիտարկմանը կվորակավորվեն և կմասնակցեն այն հայտերը, որոնք ունեն գրանցված բիզնես, ինչպես նաև ՔՀԿ-ները, հետազոտական ​​հաստատությունները, սոցիալական ձեռնարկությունները և Հայաստանում օրինականորեն գործող կոնսորցիումները, որոնք գործունեություն են ծավալում գյուղատնտեսության, գյուղատնտեսական սննդամթերքի վերամշակման, վերամշակման, փաթեթավորման և շրջանաձև տնտեսության լուծումների բնագավառում/ոլորտում։

Դիմորդները պետք է՝

1. Լինեն օրինական գրանցված Հայաստանում։

2. Գործեն գյուղատնտեսության, գյուղատնտեսական վերամշակման, հետբերքահավաքի, սննդի վերամշակման, լոգիստիկայի, արժեշղթայի ծառայությունների կամ կայուն սննդի համակարգերի լուծումների, գյուղատնտեսական տուրիզմի հետ կապված ոլորտներում։

3. Առաջարկեն նախագծեր, որոնք կենտրոնացած են կայունության, ռեսուրսների արդյունավետության, հետագծելիության, սննդի անվտանգության, շրջանառուության կամ կլիմայական դիմադրողականության բարելավման վրա «Ֆերմայից սեղան» արժեշղթայի մեկ կամ մի քանի փուլերում։

4. Ապահովեն նվազագույնը 10% համաֆինանսավորում (դրամական և/կամ ոչ֊դրամական)։

 

Առաջնահերթ ոլորտներ

Առաջարկները պետք է հստակորեն հարեն փաթեթավորմանն առնչվող թեմաներից մեկին կամ մի քանիսին՝

● Կայուն առաջնային արտադրություն։

● Հետբերքահավաքային բարելավումներ։

● Կայուն և ռեսուրսների արդյունավետ օգտագործման լուծումներ։

● Շրջանաձև լուծումներ, ներառյալ ենթամթերքների արժեվորումը և թափոնների/կորուստների կրճատումը։

● Կայուն փաթեթավորում՝ որպես արժեշղթայի ինտեգրված արդիականացման մաս (ըստ ցանկության)։

  • Հետագծելիության, կյանքի ցիկլի մոնիթորինգի կամ մատակարարման շղթայի համակարգման թվային գործիքներ։

● Վերաօգտագործելի կամ մոդուլային փաթեթավորման ձևաչափեր (ըստ ցանկության)։

● Շուկայի հասանելիության ընդլայնում։

 

Ծրագրի տևողությունը և բյուջեն

Յուրաքանչյուր նախագիծ պետք է իրականացվի առավելագույնը 20 ամսվա ընթացքում՝ ավարտվելով մինչև 2027 թվականի նոյեմբերը։

Դիմորդները կարող են խնդրել 5,000-ից մինչև 25,000 եվրո ֆինանսավորում (համարժեք ՀՀ դրամով): Յուրաքանչյուր դիմորդ պետք է համաֆինանսավորման միջոցով (դրամական կամ ոչ֊դրամական) ներդնի նախագծի ընդհանուր բյուջեի առնվազն 10%-ը: Դիմորդները պետք է հանձնառություն ունենան ապահովել ձեռք բերված  սարքավորումների տրամադրումը՝ որպես աջակցություն, ֆերմերներին և գյուղատնտեսական բիզնեսներին:

Հանրային օգուտները պետք է լինեն երաշխավորված:

Դիմորդները պատրաստակամ կլինեն կիսվել իրենց փորձով բոլոր շահառուների հետ, կկազմակերպեն փորձի փոխանակման դասընթացներ և, հնարավորության և անհրաժեշտության դեպքում, կկիսվեն կայուն գործելակերպով և օգուտներով լայն հանրության հետ:

 

Գնահատման և ընտրության չափանիշներ

Նախագծերը կգնահատվեն հետևայլ կշռված/փորձարկված չափանիշներով՝

Գնահատման չափանիշներ Արժեք (%)
Բնապահպանական կայունություն և կլիմայական օգուտ 20%
Համապատասխանություն “Ֆերմայից սեղան” գործողություններին 20%
Կրկնօրինակման և մասշտաբացման ներուժ 10%
Տեղական վերականգնվող կամ վերամշակված ռեսուսների օգտագործում 5%
Իրականացման հնարավորություն և ծախսաարդյունավետություն 5%
Գենդերային զգայունություն ու ընդգրկում 10%
Նորարարություն և ավելացված արժեք 10%
Շրջանաձև տնտեսության և 3R/5R սկզբունքներին համապատասխանություն 5%
Շուկայական հասանելիություն, աշխատատեղերի ստեղծման ներուժ 15%

 

Բոլոր ընտրված նախագծերը կանցնեն Բնապահպանական և Կլիմայական գնահատում՝ PROGRESS մեթոդաբանությանը համապատասխան։

Ներկայացման փաթեթ

Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. Դիմումի ձևաթերթիկ (Հավելված I)

2. Մանրամասն բյուջե (Հավելված II)

3. Գործունեության ծրագիր / Աշխատանքային ծրագիր (Հավելված III)

4. Համաֆինանսավորման պարտավորության ապացույց (Հավելված IV)

5. Դիմորդի գրանցման վկայական

6. Լրացուցիչ՝ հավելյալ տեսողական նյութեր, տեխնիկական նախագծեր կամ հղումներ

 

Վերջնաժամկետ և կապ

Դիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստով՝ inforeccaucasus@gmail.com

հասցեով

Վերջնաժամկետ՝ 10 Ապրիլի 2026թ․

Թղթային տարբերակով կամ վերջնաժամկետից հետո ներկայացված դիմումները չեն դիտարկվի

 

Clean_CfP_ Demo _ Farm-To_Fork _ PROGRESS _ RECC AMClean_CfP_ Demo _ Farm-To_Fork _ PROGRESS _ RECC AM

Arm_ANNEX_I_PROGRESS_Application_form

Arm_ANNEX_II_PROGRESS_Demo_Budget Form

Arm_ANNEX_III_PROGRESS_Project_Activities_Workplan_Template

Arm_ANNEX_IV_PROGRESS_Commitment_Form

Arm_PROGRESS_Demo_projects_selection_criteria_PROGRESS

ARMClean_CfP_ Demo _ Farm-To_Fork _ PROGRESS _ RECC AM

 

 

Որոնել

Ընտրել օրը:



Սկսել Որոնումը